18 Մայիսի, Saturday, 2024
KFC

”Առաջարկությունների տաղավարներ”-ը բացվում են ամեն շաբաթ և ամփոփվում յուրաքանչյուր ամսվա վերջում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ քաղաքային իշխանություն-բնակիչ կապն ամրապնդելու, համագործակցությունն ընդլայնելու և մայրաքաղաքի զարգացման ծրագրերում երևանցիների առաջարկներին ծանոթանալու ու դրանք ևս ծրագրերում ներառելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում տեղադրված են ”Առաջարկությունների տաղավարներ”:

Դրանք բացվում են յուրաքանչյուր շաբաթ,  իսկ ամեն ամսվա վերջում արդեն ամփոփվում են ստացված առաջարկները: Հունիսի ընթացքում ընդհանուր առմամբ ”Առաջարկությունների տաղավարներ”-ով ստացվել է շուրջ 1000 նամակ։ Ներկայացված հարցերն ու առաջարկները բազմոլորտ են: Դրանք ուսումնասիրվում և խմբավորվում են, որից հետո, ըստ ոլորտների, փոխանցվում համապատասխան ստորաբաժանումներ՝ հնարավոր լուծումներ տալու նպատակով:

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը տեղեկացրել է, որ եթե սկզբնական շրջանում բարձրացվող հարցերը հիմնականում կոմունալ-կենցաղային կամ հաճախ տեղային բնույթ էին կրում, ապա այժմ երևանցիները հանդես են գալիս առավել ընդգրկուն առաջարկներով՝ նոր այգիների կառուցում, ինչպես նաև քաղաքաշինական հետաքրքիր այլ նախագծերով: Քիչ չեն նաև առաջարկները, որոնց իրականացման ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ ներառված են Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերում:

Երևանցիների կողմից նման ակտիվությունը պատասխանատուները պայմանավորում են ձևավորված վստահության մթնոլորտով. քաղաքացիները համոզված են, որ իրենց նամակները հասնում են պատասխանատուներին և, որ շատ ավելի կարևոր է, կյանքի են կոչվում:

”Այս տարի ”Առաջարկությունների տաղավարներ”-ը տեղադրվեցին մայիսի 1-ին, և եթե առաջին ամսում քաղաքացիների կողմից ստացվել էր ավելի քան 500 նամակ, ապա այժմ արդեն կրկնակի աճել է այդ թիվը: Ստացված բոլոր նամակները մեկ առ մեկ ընթերցվում և համապատասխան ընթացք են ստանում: Հավանաբար, հենց սա է նամակների թվի ավելանալու հիմնական պատճառը: Հարկ է նշել, որ քիչ չեն նաև դեպքերը, երբ քաղաքացին, իրազեկված չլինելով այս կամ այն հարցի վերաբերյալ, քաղաքապետարան է դիմում մեր լիազորություններից դուրս հարցերով: Նման դեպքերում ևս մենք արձագանքում ենք նամակին և քաղաքացուն համապատասխան օղակ ուղղորդում: Երբեմն, որոշ հարցեր լուծելու նպատակով, կազմակերպվում է վարչական շրջանների ղեկավարների ամենշաբաթյա ընդունելություններին քաղաքացու մասնակցությանը”,-նշել է Սամվել Մերթարջյանը:

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ հնարավորություն ունի, առանց ավելորդ ժամանակ վատնելու, իրեն մտահոգող հարցերն ու առաջարկները Երևանի քաղաքապետարան ներկայացնելու մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված ”Առաջարկությունների տաղավարներ”-ով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ