Յուրա Մովսիսյանը չի խաղա միայն 2 ամիս

Երեկ Հռոմում ”Սպարտակի” և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մանրակրկիտ բուժզննում է անցել: Այս մասին հայտնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը: Բուժզննման արդյունքում պարզվել է, որ նա խաղադաշտ կվերադառնա 2 ամսից: Հիշեցնենք, որ նախնական տվյալներով, Մովսիսյանն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չէր գալու: