10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Գնա ախպորդ տղուն գտի…”. ՀԾԿՀ-ի մոտ կրքերը թեժ են/լրացված/վիդեո/

 Այս պահին Հանրային ծառայությունների կարգավորման գրասենյակի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման:Հանձնաժողովի ներսում ընթանում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման քննարկումը: Քաղաքացիները պահանջում են դադարցենել քննարկումը և այն շարունակել միայն ժողովրդի մասնակցությամբ: Հանձնաժողովի անդամը քիչ առաջ հանդիպեց ժողովրդի հետ և նշեց,որ քննարկումը չի կարող ընդհատվել: Կրքերը գնալով թեժանում են: Այստեղ են ազգային ժողովի ընդիմադիր պատգամավորներ, քաղաքական և հասարակական մի շարք ուժերի ներկայացուցիչներ:

Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ մի քանի քաղաքացիներից բաղկացած հանձնախումբը կարող է մասնակցել նիստի:

Սկզբում առաջարկում էին 10 հոգուց բաղկացած հանձնախումբ, սակայն քիչ անց հայտարարեցին, որ կարող են նիստին մասնակցել միայն 2 մարդ:Ժողովուրդը չհամաձայնեց այս պայմանների հետ: Պատճառաբանությունն էլ այն էր քանակի փոփոխման, թե իբր տեղ չկա նիստի սենյաում: 

“Գնա ախպորդ տղուն գտի, իրանով զբաղվի”,- Օսիպյանին դիմեց քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի  տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ