08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 1, 2014

Վարդան Պետրոսյանին պահում են փակ տարածքում. փաստաբանը ահազանգում է

Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի վրա բասացական անդրադարձ կարող է ունենալ մեկուսարանի պայմաննները: Ավտովթարից հետո դերասանը գտնվում էր “Դատապարտյալների հիվանդանոց”-ում, որտեղից էլ տեղափոխվել է բանտային մեկուսարան:  Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որը երեկ է այցելել իր պաշտպանյալին  դիմել է անկախ բժիշկների՝ պարզելու համար արդյոք առողջական խնդիրներ ունեցող դերասանին ճիշտ է մեկուսարանում  պահելը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին […]

Կենդանաբանական այգին ընտանիքի նոր անդամներ ունի /վիդեո/

Երևանի կենդանաբանական այգին նոր կենդանատեսակ ունի: ”Նոր ընտանիքի անդամ ունենք,  հարավամերիկյան ընձառյուցը նոր կենդանի է, մի քանի թռչնատեսակներ կան նոր, անցյալ տարի էլ զեբրն է ավելացել, որ չկար երկար տարիներ: Այս տարի սպասում ենք 5 տարբեր կենդանատեսակներ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Նա նշեց նաև, որ հիմա կառուցվում են փոքրիկ կղզյակներ, որտեղ հյուրընկալելու […]

Միակ պետական պաշտոնյան Արթուր Բաղդասարյանն էր /վիդեո/

“Աշխատավորների շահերի պաշտպանություն” շարժման ղեկավար Կարեն Թումանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ միակ պետական պաշտոնյան, որ աջակցում էր շարժմանը դա Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանն էր: Մասնավորապես, նա կողմ էր արհեստակցական միություններին, նույնիսկ Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացրել: Henaran.am-ի այն հարցին, թե այդ դեպքում ի՞նչու է խախտվում Արթուր Բաղդասարյանին պատկանող […]

Կոմունիստների ուռաները՝ մայրաքաղաքի փողոցներում /վիդեո, ֆոտո/

  “Կեցե մայիսի մեկը”,  “Շնորհավոր աշխատավորի օրը” կոչերով այսօր Հայաստանի կոմունիստները մայիսմեկյան երթ անցկացրեցին` նվիրված Աշխատավորների միջազգային օրվան: Սարյանի պուրակից երթով շարժվեցին դեպի Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ մասնակիցները ողջունեցին եվրասիական ինտեգրմանը եւ ուկրաինական հարցում որդեգրած քաղաքականությանը:  Միաժամանակ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը գանգատվեց, որ թեւ Մայիսի 1-ը Հայաստանում ոչ աշխատանքային օր է, այնուամենայնիվ պետական մակարդակով […]

Ստամբուլում մայիսի 1-ը լարված է սկսվել. ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում այսօր` մայիսի1-ին, «Աշխատավորի և հանդուրժողականության օրը», տեղի են ունենում ցույցեր, բախումներ, գրում է Ermenihaber.am-ը: Ստամբուլի  քաղաքապետարանն արգելել էր ցույցեր անցկացնել Թաքսիմ հրապարակում, բայց ցուցարարները փորձել են մտնել ոստիկանների խիստ հսկողության տակ գտնվող հրապարակ և դա լարվածության պատճառ է դարձել: Թուրքական մամուլի տեղեկացմամբ` ոստիկանությունը կրկին կիրառում է  արցունքաբեր գազ և ջրցան մեքնենաներ, իսկ ցուցարարները ոստիկանների վրա նետում են քարեր ու դյուրավառ հեղուկով տարաներ: Լարված է ոչ միայն Թաքսիմը, այլ Ստամբուլի մյուս թաղամասները ևս: «Օքմեյդան թաղամասը մարտադաշտ է հիշեցնում»,-գրում է թուրքական «Զաման» պարբերականը: Այստեղ քաղաքացիների և իրավապահ մարմինների միջև բախումներ են տեղի ունենում: Այրվում են մեքենաներ ու գրասենյակներ:  Հիշեցնենք, որ, ըստ նախատեսվածի, մայիսի 1-ին Ստամբուլում խստացված ռեժիմով ծառայության մեջ է գտնվում 39.000 ոստիկանության աշխատակից, որոնցից միայն19.000-ը` Թաքսիմի շրջակայքում:  2013-ի ամռանը Թուրքիայում լայնորեն թափ առած հակակառավարական ցույցերի […]

”Ժամանակ առ ժամանակ պետք է ընտանիքիս անդամների հետ լինեմ” /ֆոտո, վիդեո/

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր երեխաների ու տիկնոջ հետ մասնակցում էր կենդանաբանական այգու բացմանը: Նրան ուղեկցում էր այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:  Լրագրողների հետ զրույցում քաղաքապետը շնորհավորեց կենդանաբանական այգու բացման ու Աշխատավորի օրվա կապակցությամբ: ”Մեր մեծերը, ծնողները նշում էին Աշխատավորների օրը և կուզեի՝ որպես քաղաքապետ և որպես հայ մարդ, գործազրկությունը պակասեր, որ մենք կարողանանք ի սրտե […]

Ինչու՞ անօթևան միայնակ տարեցները չեն համաձայնում տեղափոխվել՝ Գյումրու ծերերի տուն-ինտերնատ/վիդեո/

“Շիրակ կենտրոնից” տեղեկացնում են. Գյումրիում ծանր վիճակում հայտնված բազմաթիվ անօթևան միայնակ տարեցներ չեն համաձայնում տեղափոխվել բնակվելու Գյումրու ծերերի տուն-ինտերնատ: Առնվազն մեզ՝ “Շիրակ կենտրոնի”  աշխատակիցներիս համար այնքան էլ պարզ չէ, թե ինչու են անօգնական միայնակ տարեցները գերադասում շարունակել ապրել խոնավ և ցուրտ վագոն-տնակներում: Կարծում ենք՝ նրանց անօգնական վիճակից հանելու, միայնակ տարեցներին ծերերի տուն-ինտերնատներում տեղավորելու խնդրում պետք […]

Կենդանաբանական այգին բացեց դռները. այսօր այգին արտակարգ ռեժիմով է աշխատում /ֆոտո, վիդեո/

Այսօր իր հյուրերի համար դռները բացեց Երևանի կենդանաբանական այգին: Առավոտյան 9:30-ից այգում արդեն բավական այցելուներ կային: Այսօր այգին կաշխատի մինչև 22:30-ը:  Արդեն կեսօրին այգի այցելեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կնոջ, երեխաների, ինչպես նաև քաղաքապետարանի այլ աշխատակիցների ու նրանց երեխաների հետ: Այգու տարբեր հատվածներում այսօր աճպարարները տարբեր համարներ էին ներկայացնում, մուլտֆիլմերի հերոսները լուսանկարվում էին երեխաների հետ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի