08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Վարդան Պետրոսյանին պահում են փակ տարածքում. փաստաբանը ահազանգում է

Վարդան Պետրոսյանի առողջական վիճակի վրա բասացական անդրադարձ կարող է ունենալ մեկուսարանի պայմաննները: Ավտովթարից հետո դերասանը գտնվում էր “Դատապարտյալների հիվանդանոց”-ում, որտեղից էլ տեղափոխվել է բանտային մեկուսարան:

 Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որը երեկ է այցելել իր պաշտպանյալին  դիմել է անկախ բժիշկների՝ պարզելու համար արդյոք առողջական խնդիրներ ունեցող դերասանին ճիշտ է մեկուսարանում  պահելը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին  ասաց փաստաբանը:

“Սրտի եւ թոքի խնդիրներ ունեցող մարդուն պահում են փակ տարածքում: Չնայած բժիշկ չեմ, բայց անզեն աչքով էլ նկատելի է կատարվածը: Այյդ պատճառով դիմել եմ անկախ բժիշկների, որպեսզի հասկանանք՝ ինչքանով է ճիշտ նման խնդիրներ ունեցող մարդուն այս պայմաններում պահելը”,-նշեց Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ դերասանին “Նուբարաշեն” ՔԿՀ են տեղափոխել ապրիլի 29-ին՝ առանց հարազատներին եւ նույնիսկ փաստաբանին տեղյակ պահելու:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ