Կենդանաբանական այգին ընտանիքի նոր անդամներ ունի /վիդեո/
Երևանի կենդանաբանական այգին նոր կենդանատեսակ ունի: ”Նոր ընտանիքի անդամ ունենք, հարավամերիկյան ընձառյուցը նոր կենդանի է, մի քանի թռչնատեսակներ կան նոր, անցյալ տարի էլ զեբրն է ավելացել, որ չկար երկար տարիներ: Այս տարի սպասում ենք 5 տարբեր կենդանատեսակներ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Նա նշեց նաև, որ հիմա կառուցվում են փոքրիկ կղզյակներ, որտեղ հյուրընկալելու են մադագասկարյան կատվազգիների:
Մոտակա մեկ ամսվա ընթացքում Թբիլիսիի կենդաբանական այգու հետ փոխանակվելու են նաև փղերը, ու արդյունքում Երևանի այգու փիղն այնտեղ կունենա ընտանիք, կբուժվի, իսկ այստեղ էլ նոր և առողջ փիղ: Փիղը դեռս չի տեղափոխվել, քանի որ հատուկ մասնագետ կա, որ փորձեր է անում կենդանու հետ, որ կարողանան տեղափոխել:
Ինչ վերաբերում է լուրերին, թե 5 օձ վաճառվել, ապա Խաչատրյանն ասաց. ‘’Ոչ մի կենդանատեսակ չի վաճառվել: Երևանի կենդանաբանական այգում չի վաճառվում ու չի գնվում, արդեն 3 տարի է, այդ գործընթացը կասեցվել է: Միայն նվիրվում են կենդանինեը կամ փոխանակվում են, և քանի որ մենք ունենք կնքված հուշագրեր տարբեր կենդանաբանական այգիների հետ, դա զուտ մեր նորմալ գործընթացն է փոխանակել կենդանիներն, զույգավորել ու առողջացնել, ընտանիք կազմել”:
Ռուբեն Խաչատրյանը նաև շատ կարևորում է Երևանի քաղաքապետարանի ընդհանուր հիմնանորոգման ծրագիրը, որով աջակցում են կենդանաբանական այգուն: ”Միայն մայիսի 1-ին չեն հիշում այգուն, սա այն գոտին է, որը ծառայում է երեխաներին, և մեզ բոլորիս պետք է բարեկարգել ու ընդլայնել տարածքները”: Խաչատրյանտ վստահեցրեց, որ այս տարի այդ ուղղղությամբ շատ կոնկրետ քայլեր են լինելու: Կենդանաբանական այգին 3 տարի ունի, որպեսզի համապատասխանի չափանիշներին, որոնք անհրաժեշտ են Եվրոպական կենդանաբանական այգիների ասոցիացիային անդամակցելու համար: ”Այդ շեմը մեր առջև ունենալով` 3 տարվա մեջ փորձելու ենք ամեն ինչ անել, և շնորհակալ եմ քաղաքապետարանին, որ մեծ գումարներ են տրամադրում այդ ծրագրերն իրականացելու համար”:
Այդ ծրագրերի շրջանակում այգին լավագույն մասնագետներ է հրավիրել արտերկրից, ովքեր փորձ ունեն մեծ ու երեխաների համար հարմարավետ, ապահով վանդակներ կառուցելու:
Դիտեք նաև տեսանյութը: