”Ժամանակ առ ժամանակ պետք է ընտանիքիս անդամների հետ լինեմ” /ֆոտո, վիդեո/
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր երեխաների ու տիկնոջ հետ մասնակցում էր կենդանաբանական այգու բացմանը: Նրան ուղեկցում էր այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Լրագրողների հետ զրույցում քաղաքապետը շնորհավորեց կենդանաբանական այգու բացման ու Աշխատավորի օրվա կապակցությամբ:
”Մեր մեծերը, ծնողները նշում էին Աշխատավորների օրը և կուզեի՝ որպես քաղաքապետ և որպես հայ մարդ, գործազրկությունը պակասեր, որ մենք կարողանանք ի սրտե նշել աշխատողի օրը”,-ասաց քաղաքապետը:
Նա նշեց, որ քաղաքապետարանը գումար է տրամադրել նոր այգուն ծրագրերի իրականացման ու պայմանների բարելավման համար: ”Այս տարի՝ 2014-ին, նախատեսել ենք 300 մլն դրամ գումար, որը բավական զգալի գումար է։ Այդ գումարով նախատեսված է վանդակների վերակառուցում, կառուցում, այգու տարածքի կանաչապատում, անտառային գոտու ավելացում, ոռոգման ցանցի ավելացում և բարեկարգման աշխատանքներ”:
Ինչ վերաբերում է դժգոհություններին, թե ինչու անվճար էր այգու մուտքն այսօր, Մարգարյանն ասաց, որ հունիսի մեկին է մուտքն անվճար լինելու:
Իսկ ինչ հուշեր անի քաղաքապետը այգու հետ կապված հարցին, նա նշեց. ”Անկեղծ ասած` շատ հուշեր չունեմ կենդանաբանական այգուց, բոլոր ծնողներն էլ իրենց երեխաներին տանում են, բայց որ հուշեր ասեմ, այդպես չեմ հիշում”:
Մեր հարցին, թե քաղաքապետը ժամանակ ունենում է ոչ աշխատանքային այցով լինելու այգում, ժպտալով պատասխանեց. ”Ժամանակ առ ժամանակ պետք է ընտանիքիս անդամների հետ էլ լինեմ”: Տարոն Մարգարյանը ասաց նաև, որ վերջին երկու տարվա ընթացքում երեխաների հետ լինում է այգում, մի քանի տարի հետո երեխաներն արդեն մենակ կարող են գալ:
Իսկ ինչ կենդանի է սիրում քաղաքապետը, մանրամասները` տեսանյութում: