08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 7, 2014

Բրիտնի Սփիրսը կոտրել է պարուհու քիթը

Պարուհի Դոն Նոելը դատի է տվել հայտնի երգչուհի Բրիտնի Սփիրսին` իր քիթը կոտրելու համար: Միջադեպը տեղի է ունեցել Սփիրսի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Փորձի ժամանակ երգչուհին պատահաբար հարվածել է պարուհուն ձեռքով, ինչի արդյունքում նրա քիթը կոտրվել է: Բրիտնին ներողություն է խնդրել ու շարունակել փորձը:  Պարուհին ասել է, որ երգչուհու ներկայացւոցիչները խոստացել են նրա բժշկական ծախսերը հոգալ, […]

Շոկ. տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ուրվականը հարձակվում մարդու վրա /վիդեո/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երեւում է, որ ուրվականը հարձակվում է մարդու վրա: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է միջանցքով անցնող տղամարդու վրա հարձակվում ուրվականը, գցում նրան ու ոտքից քարշ է տալիս: Տեսանյութի հեղինակը, ով տեղադրել է այն YouTube, հավատացնում է, որ այն իրական տեսանյութ է, մոնտաժված չէ: “Ծիծաղելի է կարդալ նրանց մեկնաբանությունները, ովքեր գրում […]

՛՛Փյունիկը՛՛՝ Հայաստանի 7-ակի գավաթակիր

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպմանը մրցեցին Երևանի ՛՛Փյունիկը՛՛ եւ Կապանի ՛՛Գանձասարը՛՛: Հանդիպումն ավարտվեց Սարգիս Հովսեփյանի սաների հաղթանակով: Գոլերի հեղինակ դարձանԿամո Հովհաննիսյանը, Սարգիս Բալոյանը եւ Նարեկ Բեգլարյանը: Այսպիսով, Երեւանի ՛՛Փյունիկն՛՛ իր պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր:

Ֆանատին սպանել են տրիբունայից շպրտված զուգարանի միջոցով

Բրազիլիայի Ռեսիֆի քաղաքում մարզադաշտի տրիբունաներում երկրպագուների միջեւ կռվի ժամանակ մարդ է սպանվել: Սպանությունը կատարվել է տրիբունայից շպրտած զուգարանի միջոցով: Դեպքը տեղի է ունեցել ”Սանտա Կրուզ”-”Պարանա” (1-1) խաղից հետո: Երկրպագուն մահացել է տեղում: Նրա անունը եւ տարիքը չի հաղորդվում:

Ամիրխանյանը՝ նախարա՞ր /վիդեո/

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը բավականին երկար տարիներ ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում կոմպոզիտորը նշեց, որ ինքը կազմակերպելու և գործնական հարցերը կորդինացնելու փորձ ունի: Մեր հարցին, թե՞ կցանկանար արդյոք սիրված կոմպոզիտորը մտնել քաղաքական դաշտ Ամիրխանյանը պատասխանեց.”Ինչու չէ  պատկերացնում եմ և շատ կուզենայի, բայց էսօր ուրիշ մարդկանց ժամանակ է”: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ոստիկանին նվիրված շարադրության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն ՀՀ ոստիկանությունում

ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ, ոստիկանության 96-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ապրիլին հանրապետության դպրոցներում անցկացվեց ոստիկանին նվիրված շարադրության մրցույթ: Կրթության և գիտության նախարարության կողմից ընտրված ութ լավագույն շարադրությունները ներկայացվեցին ոստիկանություն, որտեղ մայիսի 7-ին տեղի ունեցավ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Ողջունելով երեխաներին և հյուրերին՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խոսքը փոխանցեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ  անչափահասների […]

Կյանքը կրակոցների տակ ա լինում, հո Երևանում չի լինում /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում թշնամու կրակոցներին չեն վախենում, ավելին կես կատակ, կես լուրջ ասում են՝ ՛՛Կյանքը կրակոցների տակ ա լինում, հո Երևանում չի լինում՛՛: Henaran.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչ Միշա Սաղոյանը պատմեց, որ թեկուզ երբեմն տխրում են կրակոցներից, սակայն ապրում են, հպարտություն են զգում՝ թիկունքում ունենալով հայոց բանակի պես հզոր բանակ: ՛՛Շատ հզոր ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի