18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կյանքը կրակոցների տակ ա լինում, հո Երևանում չի լինում /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում թշնամու կրակոցներին չեն վախենում, ավելին կես կատակ, կես լուրջ ասում են՝ ՛՛Կյանքը կրակոցների տակ ա լինում, հո Երևանում չի լինում՛՛:

Henaran.am-ի հետ զրույցում գյուղի բնակիչ Միշա Սաղոյանը պատմեց, որ թեկուզ երբեմն տխրում են կրակոցներից, սակայն ապրում են, հպարտություն են զգում՝ թիկունքում ունենալով հայոց բանակի պես հզոր բանակ: ՛՛Շատ հզոր ենք զգում, որ մեր բանակը պաշտպանում է մեզ, մենք էլ այստեղ ապրում ենք նրանց հույսով և պայքարում ենք , որ օգնենք մեր բանակին՛՛:

Չնայած գյուղում խնդիրները շատ են, բայց բնակիչները վաստակում են իրենց ապրուստը՝ քարից հաց են քամում: ՛՛Այդ նույն ձևով էլ մենք ենք աշխատում, այնքան աշխատում ենք, որ ձմեռվա սեզոնին մեր ուտելիքը ստեղծում ենք՛՛,-նշեց Միշո Սաղոյանը:

Գյուղի մեկ այլ բնակիչ Արտավազդ Ծերունյանն էլ իր գոհունակությունը հայտնեց: ՛՛Որ էսպես մի քանի տարի էլ գնա, գյուղը Երևանին կտա, կանցնի՛՛,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ