Արամ Հարությունյանը կնշանակվի վաղը

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը կնշանակվի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ: Նման հարց ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում: Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել: Այս հարցը ևս ընդգրկված է Կառավարության օրակարգում: