07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Գագիկ Խաչատրյանն ու Կարեն Ճշմարիտյանը եկել են պաշտպանելու

՛՛Տարոն Մարգարյանը շատ հետաքրքիր բան ասաց ապօրինի շինությունների վերաբերյալ։ Նա ասաց, որ բոլոր գործարքները պետք է սկսել ընկերներից եւ բարեկամներից։ Սա շատ լավ ուղերձ է, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանը սկսի իր ընկերներից, ազգայնացնի այն հարստությունները, որոնք իր ընկերները կուտակել են այս տարիների ընթացքում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը։

Նրա խոսքով՝ նորանշանակ Ֆինանսների ու Էկոնոմիկայի նախարարները՝ Գագիկ Խաչատրյանն ու Կարեն Ճշմարիտյանը նշանակվել են, որպեսզօ կարողանան պաշտպանել այն ունեցվածքը, որ ձեռք են բերել այս տարիների ընթացքում:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան ԱՅվազյանը հակադարձեց Բաշխյանին: Ըստ նրա՝ պետք չէ առաջին իսկ օրվանից մարդկանց քննադատել: ՛՛Քաղաքական գործիչը դատապարտվա՞ծ է, հլը չեն եկել, ոչինչ չեն արել, արդեն քննադատում եք:

 Պետք է հավատալ և հուսալ, ամեն ինչ շատ լավ է լինելու՛՛։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ