20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 7, 2014

Հրանուշ Հակոբյանը վախենում է. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Հրանուշ Հակոբյանը Սիրիայում կատարվող իրադարձությունների ողջ ընթացքում երբեւէ այնտեղ չի գնացել` իր “աչքով” սիրիահայերի խնդիրներին ծանոթանալու համար: Թերթի տեղեկություններով` նախարարը հայտարարել է, որ վտանգավոր է այնտեղ գնալը ու “հեռվից” է միայն տեղեկանում, թե ինչ է կատարվում եւ վերջ:    Մանրմասները թերթի այսօրվա համարում:

Կրիմինալ դերերով հայտնի դերասանը նշանակվել է ՕԵԿ-ի հեռուստաալիքի տնօրեն. Հրապարակ

“Հրապարակ” թերթը  գրում է. “Օրինաց երկրի”  կողմից վերջերս գնված “Երեւան TV”-ն արդեն նոր տնօրեն ունի՝ Սունդուկյան թատրոնի դերասան Արամ Հովհաննիսյանը, որը հանրությանն առավել հայտնի է սերիալներում զբաղեցրած կրիմինալ դերերով եւ հատկապես “Որոգայթի” Զավենի կերպարով: ՕԵԿ շրջանակներից տեղեկացանք, որ նոր “տելե”-ում ղեկավարի պոստ կզբաղեցնի նաեւ Գայանե Գասպարյանը, ով Ազգային անվտանգության խորհրդում Արթուր Բաղդասարյանի մամլո խոսնակն էր […]

Կառավարության նոր ծրագրում ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են կատարվել.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Մայիսի 19-ին կայանալիք ԱԺ հերթական նիստի ժամանակ , ՀՀ նոր կառավարությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ներկայացնելու է իր ծրագիրը:”Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ այն հիմնականում կազմվել է նախկին ծրագրի հենքի վրա, ու կորելի է ասել, նոր ծրագրում ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են կատարվել: Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ նորանշանակ վարչապետը կառավարության ծրագիրը ներկայացնելու է այնպես, որ […]

ԲՀԿ-ական պատգամավորը դեղին Lamborghini է գնել. Իրավունք

“Իրավունք” թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ական պատգամավոր, ապակե տարաների արտադրությամբ զբաղվող  ձեռնարկության սեփականատեր Մելիք Մանուկյանը, նույն ինքը՝ շիշ  Մելոն, այս տարի իրեն առանձնահատուկ ճոխություն է թույլ տվել՝ ձեռք բերելով  դեղին գույնի Lamborghini ավտոմեքենա, որը բավականին թանկարժեք է եւ հենց այդ գույնից 2013թ. թողարկվել է անսահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 100 օրինակ։ Այս շքեղ մակնիշը դասվում է […]

Հայաստանը Եվրատեսիլի եզրափակիչում է /վիդեո/

“Եվրատեսիլ – 2014-ի” առաջին կիսաեզրափակիչում առաջինը ելույթ ունեցած Հայաստանի ներկայացուցիչ  Արամ MP3-ն, հեռուստադիտողների ու ժյուրի քվեարկությունների արդյուքներով դուրս եկավ եզրափակիչ: Այն մայիսի 10-ին է: Առաջին կիսաեզրափակչին մասնակցում էր 16 երկիր, որից 10-ը բախտ ունեցավ դուրս գալու եզրափակիչ: Այդ երկրներն են. Չեռնոգորիա, Հունգարիա,Ռուսաստան,Հայաստան, Ադրբեջան, Սան Մարինո, Ուկրաինա, Շվեդիա,Նիդեռլանդներ, Իսլանդիա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի