08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 6, 2014

Յուրա Մովսիսյանը հաջողություն է մաղթել Արամ MP3-ին

Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հաջողություն է մաղթել երգիչ Արամ MP3-ին, ով քիչ անց Հայաստանը կներկայացնի ”Եվրատեսիլ 2014” երաժշտական մրցույթի կիսաեզրափակչում: ”Դու մենակ չես: Հաջողություն Արամ MP3-ին”,-գրել է Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում: 

Ռադդ քաշիր այ մայորուհի. դատարանում իրավիճակը թեժացավ /վիդեո/

Այսօր  Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների դատարանում կայացավ պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը: Մինչ նիստի սկսվելը ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանը ասաց, որ հայտարարություն ունի իր ընկերների և հայերի համար: Ամբաստանյալին ուղեկցող ոստիկանության մայորը արգելեց կարդալ հայտարարությունը՝ վկայակոչելով օրենքը: “Ռադդ քաշի, այ մայորուհի, ազատամարտիկը թող խոսի”,-բղավեցին դահլիճից, իրավիճակը սրվեց:  Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Անասունները ինչ ձեներ ասես հանում էին … Կոմայգում դեռ կլիենտ են կպցնում

“Հա, հետո ինչ, կամերաները ինչ են անում, վախեցնում ե՞ն: Մութ ժամանակ բան չի երեւում, բայց դե չենք էլ անում ոչ մի բան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կոմայգի հաճախող հոմոսեքսուալ տղամարդկանցից մեկը: Հիշեցնենք, Երեւանի քաղաքապետարանը մանկական այգում տեսախցիկներ է տեղադրել՝ քաղաքացիների բողոքից հետո: “Բայց դե մեր դեմ չէին բողոքում, տրանսների, անասունները ինչ ձեներ ասես հանում էին, երգում […]

Բեն Աֆլեքին մեղադրել են խարդախության մեջ

Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքին վռնդել են Լաս-Վեգասի կազինոյից, որտեղ նա բլեքջեք էր խաղում: Utro.ru-ի տեղեկատվության համաձայն` կազինոյի անվտանգության աշխատակիցները մետեցել են դերասանին եւ խնդրել լքել կազինոն, քանի որ նա “չափազանց լավ է խաղում”: Սակայն լուրեր են տարածվել, որ 41-ամյա դերասանը խաղաքարտերի հետ խարդախություն է արել, եւ հիմա Լաս-Վեգասի մի շարք կազինոներ դերասանին արգելված է մտնել: […]

Փրկեք մեր որդուն. նրան խոշտանգում են. վրացահայերն ահազանգում են /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հարկադիր բուժման դատապարտված   29-ամյա անմեղսունակ Էմիլ Դոխոլյանի ծնողներն այսօր Henaran.am-ի խմբագրություն էին այցելել: Նրանք տեսակցել էին Նուբարաշենի հոգեբուժարանում բուժվող իրենց որդուն եւ այլ ելք չունենալով դիմեցին մեզ: Հիշեցնենք, որ Էմիլը  խուլիգանական մղումներից ելնելով, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք դրսեւորելով՝ Տ. Մեծի 10 հասցեում գտնվող “Երեւան […]

Նախարարն ընդունեց ”Եվտեսլատ” ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 6-ին հանդիպեց «Եվտեսլատ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում եվրոպական համապատասխանությամբ առևտրի գծով տարածաշրջանային նախագահի տեղակալ Ապոստոլոս Տրիանտաֆիլյուի գլխավորությամբ: «Եվտեսլատ» ֆրանսիական կազմակերպությունը, որը արբանյակային ծառայություններ է մատուցում աշխարհում, հայտնի խոշորագույն օպերատորներից է: Հանդիպման ընթացքում քննարկված հարցերն առնչվում էին արբանյակային կապուղիների տրամադրմանը, թվային հեռուստատեսության և լայնաշերտ ինտերնետի […]

Ավելի լավ է կռվել, կանգնած մեռնել

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին կարմիրաղբյուրն ունի 1160 բնակիչ: 1990-ականների սկզբին գյուղը լրիվ քանդված է եղել, և այս տարիների ընթացքում վերականգնվել է: Այժմ գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, մշակութային կենտրոն:  ”20 տարի զրկված էինք մշակութային կյանքից, բայց ոչ մի անգամ դպրոցի դռները չեն փակվել, իսկ հիմա ունենք համայնքային կենտրոն ու դահլիճ, կարելի է ասել` վերածնունդ է ապրում գյուղը”,-այս […]

1000 տարի երաշխիքով կոշիկներ են ստեղծվել /ֆոտո/

Բրիտանացի դիզայներ Քրիս Շելլիսը ստեղծել է աշխարհի ամենադիմացկուն բարձրակրունկ կոշիկները: Նա ասել է, որ կոշիկները հազար տարվա դիմացկության երաշխիք ունեն: Կոշիկները պատրաստված են չժանգոտող երկաթից ու արծաթից: Դիզայներն ասել է, որ դիմացկությունից բացի, կոշիկները եւս մեկ շատ կարեւոր արժանիք ունեն` դրանք աշխարհի ամենահարմարավետ կոշիկներն են: Այս կոշիկների մեկ զույգն արժե 1 600 դոլար:

Կոնչիտա Վուրստը խոստովանել է, որ վաղուց ամուսնացած է /ֆոտո/

 “Եվրատեսիլ 2014”-ին Ավստրիայի էքսցենտրիկ ներկայացուցիչ 25-ամյա Կոնչիտա Վուրստը մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը կարմիր գորգին հայտնվել է մարմինը գրկող ճերմակ զգեստով, որը շատերը հարսանեկան զգեստի են նմանեցրել: Super.ru-ին տված բացառիկ հարցազրույցում Վուրստը խոստովանել է, որ արդեն ամուսնացած է եւ ամուսնական մատանին է ցուցադրել:  “Այս զգեստը հատուկ ինձ համար են կարել: Սպիտակաձյունիկի զգեստի նման է, այնպես չէ՞: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի