08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 6, 2014

Ազատամարտիկը եկել էր կտակարանով. անիծում է /վիդեո

Ազատամարտիկ Անդրանիկ Կենտիկյանը այսօր  Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների դատարանում կայանալիք պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական նիստին եկել էր “Նոր կտակարանը” ձեռքին: Կենտիկյանը հավատում է, որ ազատամարտիկը Աստծուց ուժ առած մարդ է և  մարդ արարածը չի կարող դատել նրան: “Եթե արդար են դատում՝ թող արդար դատեն, իրանց ազգ ու տակի դիմաց թող գա իրանց […]

Ինչո՞ւ պիտի ըմբոստանան /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը գտնում է, որ եթե Կառավարության ծրագիրը համապատասխանի Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունների կուսակցությունների ծրագրերիին, ապա նրանք պետք է կողմ քվեարկեն: ”Եթե իրենց առաջարկած ծրագիրն արել է մեկ այլ ուժ, ինչո՞ւ պիտի շարունակեն ըմբոստ ներկայանալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: ”Եթե նոր Կառավարությունն այնպիսի ծրագրերով է ներկայանում, որտեղ […]

Մահացել է 31-ամյա թենիսիստուհին

31 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին առաջին ռակեռ Ելենա Բալտաչան: 2 ամիս առաջ թենիսիստուհին հայտնել էր, որ իր մոտ լյարդի քաղցկեղ է ախտորոշվել: ”Ինձ մոտ հայտնաբերվել է լյարդի քաղցկեղ: Այժմ բուժման կուրսեր եմ անցնում եւ անում եմ հնարավորը հիվանդությունը հաղթահարելու համար”,-ասել էր նա մարտ ամսին: Բալտաչան կարիերան ավարտել է 2013 թվականի նոյեմբերին:

Ես ու իմ ընտանիքը փշերի վրա նստած, հույսներս Ձեզ վրա դրած, սպասելու ենք. Շառլ Ազնավուրն` Արամ MP3-ին

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կոչով է դիմել. ”Հարգելի Արամ, Դուք պետք է անցնեք եվրատեսիլյան արկածի միջով: Թերևս ճիշտ ընտրություն է կատարվել, որ Հայաստանը Դուք եք ներկայացնելու: Ես վստահ եմ, որ Հայաստանի ամբողջ բնակչությունից բացի, նաև համայն աշխարհի Սփյուռքը հեռուստացույցի առջև ոգևորելու է Ձեզ և փոխանցելու է իր ջերմությունը: Մեր երկրի բոլոր կանայք աղոթում են Ձեզ […]

”Վերջին զանգը” կհնչի մայիսի 23-ին

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-յան էջում տեղեկացրել է. ”Ի արձագանք բազմաթիվ հարցումների տեղեկացնում եմ, որ այս տարվա ”Վերջին զանգը” հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 23-ին: Երևանի քաղաքապետարանը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը այս տարվա շրջանավարտների համար նախապատրաստում են ավանդական դարձած տոնական միջոցառում, որի մասին կտեղեկացնենք առաջիակայում: Հ. Գ. Սակայն մինչև տոնական միջոցառումները կրկին հորդորում եմ […]

Բացի պագոններից կա նաև փողի խնդիր. քաղ.տեխնոլոգ /վիդեո/

Ինչու Հայաստանի ներքաղաքական կյանքում, Ազգային ժողովում ու Կառավարությունում վերջին տարիներին միշտ նույն մարդկանց ենք հանդիպում: Այս հարցի մասին այսօր ասուլիսում խոսելով քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը բերեց սերունդների օրինակը, երբ երիտասարդը չի ընդունում մեծահասակին, և հակառակը: Իսկ քաղաքականության մեջ, ըստ նրա, գումարվում է նաև փողի, պաշտոնի ֆակտորը: Մանրամասները` տեսանյութում:

Քվեարկեք Արամ MP3-ի օգտին

Այսօր առավոտվանից համացանցը պարզապես հեղեղվել է կոչերով` քվեարկել «Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանի մասնակից Արամ MP3-ի օգտին: երկրպագուները կոչերն ուղղել են հատկապես սփյուռքահայությանը եւ ընդհանրապես` Հայաստանից դուրս ապրողներին:  Հիշեցնենք, որ ժամեր անց, Երեւանի ժամանակով 23:00-ին, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կմեկնարկի «Եվրատեսիլ 2014» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ առաջինը ելույթ է ունենալու մեր մասնակից Արամ MP3-ը:

Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը. ազատամարտիկները պատրաստվում են գնալ ծայրահեղ քայլերի

Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավոր Լևոն Ավետիսյանը քիչ առաջ մերժեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի նեկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Որոշմանն արձագանքեցին դահլիճում ներկաները՝ բացականչելով՝ ամոթ: Վոլոդյա Ավետսիյանը հայտարեց, որ քրեակատարողական հիմնարկում իր հանդեպ ոչ մարդկային վերաբերմունք է դրսևորվել: Նա նշեց, որ  իր հիվանդության պատճառով դիմել է բժշիկներին, ովքեր զննել են իրեն, ախտորոշել հիվանդություն, սակայն բուժում չեն նշանակել: […]

Խորհրդակցություն ՀՀ պաշտպանության նախարարությունում

Մայիսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության և ՀՀ ԶՈւ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները: Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,  ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը,  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի