08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 13, 2014

Միլիարդատերերն իրար ծեծել են Միրանդա Քերի համար /ֆոտո/

Ավստրալացի մեծահարուստներ Ջեյմս Պակերը եւ Դեւիդ Գայնջելլը Սիդնելի լողափերից մեկում իրար են ծեծել: Վեճի պատճառ է դարձել մոդել Միրանդա Քերը, ով Պակերի ընկերուհին է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, քանի որ մեծահարուստներից մեկը լրջորեն վնասվել է:  Ականատեսների պատմելով` 47-ամյա Գայնջելլը ու 46-ամյա Պակերը փորձել են խեղդել իրար, թավալվել են գետնին, իրար հայհոյել: Արդյունքում Պակերը […]

Որտե՞ղ էր Արամ MP3-ի պիժաման. օրվա բոցը /վիդեո/

Մայիսի 13-ի լուսադեմին “Զվարթնոց” օդանավակայանում, երբ Եվրատեսիլ-2014-ի մասնակից Արամ MP3-ն զրուցում էր լրագրողների հետ, նրա ընկերը՝ Գարիկ Պապոյանը ինչ-որ բան էր փնտրում ուղեբեռի մեջ: “Արամ, պիժամադ որտե՞ղ ա”,-կատակով հարցրեց Գարիկը: Մանրամասները տեսանյութում:

Մեդալն ունի երկու կողմ, Էդգար Շաթիրյանի մահվան հետ կապված նոր մանրամասներ

Այսօր համացանցում հայտնվեց տեղեկատվություն, ըստ որի 33-ամյա Էդգար Շաթիրյանը այս տարվա մայիսի 5-ին, ժամը 15.00-ի ալկոհոլ ընդունած վիճակում իր կամքով գնացել է ”Ավան հոգեկան առողջության կենտրոն”, ընդունվել է ստացիոնար բուժման և նույն օրը 20.20-ին այդ հիվանդանոցում մահացել է: Տեղեկատվության համաձայն Էդգարը հոգեկան շեղում չի ունեցել, պարզապես կախում է ունեցել ալկոհոլից և բուժման նպատակով է դիմել […]

Բեռնար Շալանդ.”Մեր գլխավոր նպատակը ապագայի համար 4-5 խաղացող գտնելն է”

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի եւ Լեհաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպումը, որում մեր հավաքականը պարտվեց 0:2 հաշվով: Խաղից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը կարճ հարցազրույց ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ: Շվեյցարացի մասնագետը կիսվեց խաղից ստացած իր տպավորություններով:  ”Բավականին օգտակար խաղ էր մեզ համար: Սա առաջին խաղն էր՝ նոր […]

Բեյոնսեի քույրը ծեծել է երգչուհու ամուսնուն /ֆոտո, վիդեո/

Հայտնի երգչուհի Բեյոնսեի քույրը վերելակում հարձակվել է երգչուհու ամուսնու՝ հայտնի ռեփեր Jay-Z-ի վրա եւ ծեծել նրան: Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքի «The Standard» հյուրանոցի վերելակում՝ Met Gala բարեգործական պարահանդեսից հետո։  Վերելակում տեղադրված տեսախցիկ ֆիքսել է, թե ինչպես է բարկացած Սոլանժ Նոուլզը քրոջ ներկայությամբ հարձակվում զարմացած Jay-Z-ի վրա, ով չի հասցնում նույնիսկ արձագանքել հարվածին։  Թիկնապահը […]

Կվերսկսվի՞ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև /վիդեո/

 1994 թվականի մայիսի 5-ին Հայաստանը, Ադրբեջանը և  ”չճանաչված”  Լեռնային Ղարաբաղն ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որի կետերից մեկը հակամարտող կողմերի միջև հրադադարն էր:  Ինչպես ասվում է փաստաթղթում, այս արձանագրությունն ստորագրողները հակամարտող բոլոր կողմերին կոչ են արել լսել խելամտության ձայնը և դադարեցնել կրակը մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերից սկսած:  Ղարաբաղյան հրադադարից անցել է 20 տարի: Այս տարիներին Ադրբեջանը բազմաթիվ անգամներ […]

Ցանկացել է զուգարան մտնել, ձերբակալվել է` ինքնաթիռը գրավելու փորձի համար

Բրիսբեն-Բալի չվերթն իրականացնող ավստրալական Virgin Blue ինքնաթիռի ուղեւորը փորձել է մտել օդաչուների խցիկը: Օդաչուներն անմիջապես տագնապի ազդանշան են ուղարկել, եւ ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել: Երբ ոստիկանությունն ուղեւորին բերման է ենթարկել, պարզվել է, որ տղամարդը թռիչքից առաջ ցավազրկողի փոխարեն լուծողական է խմել, եւ ինքնաթիռում այդպես փորձել է մտնել խցիկ, քանի որ օդաչուների խցիկը շփոթել է զուգարանի հետ:

Հայաստանի մ.19 հավաքականը պարտվեց Լեհաստանին

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն այսօր ստուգողական խաղ անցկացրեց Լեհաստանի թիմի հետ: Մեր հավաքականը պարտվեց 0:2 հաշվով: Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ սա առաջին խաղն էր Հայաստանի մ-19 հավաքականի համար: Հայաստանի եւ Լեհաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականները եւս մեկ խաղ կանցկացնեն մայիսի 15-ին:

Միավորվեցին երգի շուրջ. Պետոն հրամայեց /վիդեո/

Հայրենիքի հանդեպ սերը միշտ էլ միավորում  է հայերին: Մի բառը, մի նախադասությունը կամ մի երգը միանգամից դառնում է համախմբման խորհրդանիշ: Շուշիում ազատամարտիկներին և երիտասարդներին միավորեց հերոս Պետոյին  նվիրված երգը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի