08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Միլիարդատերերն իրար ծեծել են Միրանդա Քերի համար /ֆոտո/

Ավստրալացի մեծահարուստներ Ջեյմս Պակերը եւ Դեւիդ Գայնջելլը Սիդնելի լողափերից մեկում իրար են ծեծել: Վեճի պատճառ է դարձել մոդել Միրանդա Քերը, ով Պակերի ընկերուհին է: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, քանի որ մեծահարուստներից մեկը լրջորեն վնասվել է: 

Ականատեսների պատմելով` 47-ամյա Գայնջելլը ու 46-ամյա Պակերը փորձել են խեղդել իրար, թավալվել են գետնին, իրար հայհոյել: Արդյունքում Պակերը ծնոտին հարված է ստացել ու մի քանի ատամ կորցրել:

Հետաքրքիրն այն է, որ երկու մեծահարուստները մանության ընկերներ են, սակայն նրանց հարաբերությունները վատացել են, երբ 2013-ի վերջին Պակերը սկսել է հանդիպել 31-ամյա Քերի հետ: Բանն այն է, որ մոդելի պատճառով տղամարդը թողել է ընտանիքը` բաժանվելով կնոջից ու 3 երեխաներից: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ