Բեյոնսեի քույրը ծեծել է երգչուհու ամուսնուն /ֆոտո, վիդեո/
Հայտնի երգչուհի Բեյոնսեի քույրը վերելակում հարձակվել է երգչուհու ամուսնու՝ հայտնի ռեփեր Jay-Z-ի վրա եւ ծեծել նրան: Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքի «The Standard» հյուրանոցի վերելակում՝ Met Gala բարեգործական պարահանդեսից հետո։
Վերելակում տեղադրված տեսախցիկ ֆիքսել է, թե ինչպես է բարկացած Սոլանժ Նոուլզը քրոջ ներկայությամբ հարձակվում զարմացած Jay-Z-ի վրա, ով չի հասցնում նույնիսկ արձագանքել հարվածին։
Թիկնապահը փորձում է հանգստացնել կռվարարին, սակայն վեճը չի ավարտվում։ Աղջիկը փորձում է հարվածել երգչին, սակայն վերջինս կարողանում է բռնել նրա ոտքը։ Մինչ հայտնի երգչուհու ամուսինը փորձում է խուսափել Սոլանժի հարվածներից, Բեյոնսեն հանգիստ հետևում է միջադեպին։
Վերելակից դուրս գալուց հետո Բեյոնսեն քրոջ հետ նստել է մի ավտոմեքենա, իսկ Jay-Z-ն թիկնապահի հետ՝ մեկ այլ։ Ականատեսների ենթադրությամբ` երգչուհու քույրը խմած է եղել: