Շարմազանովն առաջարկեց Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնել նաև Չեխիայի խորհրդարանում

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Զուզկա Բեբարովա-Ռույբրովան: Քննարկվեցին հայ-չեխական խորհրդարանական կապերի զարգացմանը, քաղաքական, տնտեսական ու մշակութային փոխգործակցությանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հայ-չեխական երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Եվրամիության շրջանակներում համագործակցությունը ակտիվորեն են զարգանում, […]