16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պետք է զարկ տալ հայրենական արտադրությանը. Վազգեն Սաֆարյանը առաջարկեց

Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց , որ դրական է գնահատում Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության գործընթացի ընթացքը:

 Վազգեն Սաֆարյանը մատնաշեց  այն հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահը երեկ՝ Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում Հայաստանի Մաքսային Միությանն անդամակցելուն եւ որ նախագահը չի բացառում , որ Հայաստանը նաեւ կհամագործակցի Եվրամիության հետ:

Հանրային խորհրդի անդանը կարծում է, որ  այս հանգամանքը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի համար, որպեսզի Եվրոպական մի քանի երկրների հետ տնտեսական համագործակցության արդյունքում գրանցվի ապրանքաշրջանառության աճ: Սաֆարյանը կարծում է, որ պետք է Հայաստանը առաջին հերթին մոբիլիզացնի ներքին ռեսուրսները և զարկ տա տեղական արտադրությանը:

Բանախոսի դիտարկմամբ այն ապրանքատեսակները, որոնք հնարավոր է արտադրել Հայաստանում պիտի արտադրվեն և դրան զուգահեռ կասեցվեն այդ ապրանքատեսակի ներկրումը Հայաստան, քանի որ  Մաքսային միությանը միանալուց հետո կավելանան ներկրման մաքսատուրքերը:

”Օրինակ կոշիկի արտադրությունը պետք է զարգացնել Հայաստանում: Մեր երկրում տարեկան 10 մլն կոշիկ է իրացվում, որոնց կեսը բերվում է դրսից, եւ հիմա, անհրաժեշտ է կազմակերպել այնպես, որ Հայաստանում նորից զարգացնել կոշիկի արտադրությունը: Դե իսկ այն ապրանքները, որոնք Հայաստանում չեն արտադրվում, բնական է, որ դրանք պետք է ներմուծել: Սակայն չի բացառվում , որ ՄՄ անդամ դառնալուց հետո դրանց գները ավելի բարձրանան, քանի որ գները պետք է ՄՄ երկրներում գործող մաքսատուրքերին համապատասխանեցնել”,-նկատեց Վազգեն Սաֆարյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ