21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Դիմորդը բերում է 2-3 հեռախոս, երկուսը հաջողվում է վերցնել, երրորդը՝ ոչ. ԳԹԿ տնօրենը զգուշացնում է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը խոսեց դպրոցական և ավարտական քննությունների մասին: Նա նշեց , որ տարեցտարի  ավելանում է այն շրջանավարտների թիվը, ովքեր չեն ցանկանում ունենալ բարձրագույն կրթուրյուն: Փոխարենը գերադասում են տիրապետել  որևէ արհեստի:

«Ինչքան էլ մենք ասում ենք, որ նախկին խորհրդային պրոֆտեխ համակարգը փլուզվեց Հայաստանում, միևնույնն է, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը միջին մասնագիտական կրթության ոլորտում մի շարք ծրագրեր իրականացրեց, և մենք ներկայումս լավ մասնագետներ պատրաստող քոլեջներ ունենք։ Եվ շրջանավարտների մի մասը սկսում է գիտակցել, որ այս պարագայում ավելի լավ է որոշակի արհեստի տիրապետի, քան բուհում կրթություն ստանա՝ պարզապես դիպլոմ ունենալու համար”,-նշեց Մելիքյանը:

ԳԹԿ տնօրենը փաստեց,  որ այս տարի առաջին փուլի համար հայտագրվել է 12 346 դիմորդ, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 1500-ով պակաս է։ Բանախոսը որպես պատճառ մատնանշեց , ան  հանգամանքը, որ ավագ դպրոցը չի կայանում, ավելի շատ գերադասելի են գնում են ուսումնարանները:

Դիմորդների պակասի երկրորդ պատճառը, ըստ բանախոսի  այն է, որ տարեցտարի ավելանում է դիմորդների հոսքը դեպի ոչ հայաստանյան բուհեր: Այսինքն՝ Սլավոնական, Ֆրանսիական համալսարաններ, Ամերիկյան համալսարանի բակալավրիատ և այլն:

ԳԹԿ տնօրենը մասնավորապես նշեց, որ ինչպես ամեն տարի, 2014-ին ևս, ամենաշատը քննություն են հանձնելու  ”Հայոց լեզու, գրականություն”, ”Մաթեմատիկա”, ”Անգլերեն”, ”Ֆրանսերեն” առարկաներից՝ ըստ նվազման կարգի:

Գնահատման թեստավորման կենտրոնն արդեն իսկ սկսել է Հայաստանում միասնական քննությունների հանձնման քննական կենտրոնների կահավորման աշխատանքները։ Նշենք, որ այս տարի կենտրոնները 34 են, որոնցից՝ 10-ը Երևանում են, 24 -ը՝ Հայաստանի մարզերում:

Գագիկ Մելքյանը տեղեկացրեց որ վերջին տարիներին դժվարացել են  քննասենյակները խլացուցիչ սարքերով կահավորելու աշխատանքները: Նա դա պայմանավորեց տեխնիկայի զարգացման առաջընթացով. ”Դիմորդը  բերում է 2-3 հեռախոս, երկուսը հաջողվում է վերցնել, երրորդը՝ ոչ: Եվ տեխնիկայի այդ միջոցները՝ փոքրիկ միկրոֆոնները, որոնք տեղակայում են ականջներին, մազերով ծածկում են, էս բոլորը մեզ ստիպում է ավելի ուշադիր լինել”,- փաստեց ԳԹԿ տնօրենը:

Նրա կոչ արեց դիմորդներին զերծ մնալ նման սարքերի օգտագործումից, այլապես բռնվելու դեպքում քննասենյակի դուրս կհանվեն՝ անբավարար գնահատականով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ