16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մեդալն ունի երկու կողմ, Էդգար Շաթիրյանի մահվան հետ կապված նոր մանրամասներ

Այսօր համացանցում հայտնվեց տեղեկատվություն, ըստ որի 33-ամյա Էդգար Շաթիրյանը այս տարվա մայիսի 5-ին, ժամը 15.00-ի ալկոհոլ ընդունած վիճակում իր կամքով գնացել է ”Ավան հոգեկան առողջության կենտրոն”, ընդունվել է ստացիոնար բուժման և նույն օրը 20.20-ին այդ հիվանդանոցում մահացել է:

Տեղեկատվության համաձայն Էդգարը հոգեկան շեղում չի ունեցել, պարզապես կախում է ունեցել ալկոհոլից և բուժման նպատակով է դիմել կենտրոնին: Ըստ հաղորդագրության Էդգարը նախապես դիմել է նարկոդիսպանսեր, որտեղ նրանից առանց գրանցելու բուժման համար պահանջել են 120 հազար դրամ, սակայն վերջինս գումար չունենալու պատճառով դիմել է նարկոդիսպանսերի հարևանությամբ գտնվող ”Ավան հոգեկան առողջության կենտրոն”-ի բժշկին:

Հարազատները Էդգարի մահվան մեջ մեղավոր են համարում հերթապահ բժշկին, տեղամասային բժիշկին, բաժանմունքի վարիչին, ինչպես նաև հոգեբուժարանի տնօրենին:

Նրանք հավաստում են, որ Էդգարին բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն նրանք “մահվան պրոցեսը նկարել են հեռախոսով”:

Այս դեպքը անշուշտ շատ ցավալի է: Նախ այն պատճառով , որ կյանքից հեռացել է երիտասարդ մարդ՝ մանկահասակ երկու երեխաների հայր: Սակայն , ինչպես ասում են մեդալը ունի երկու կողմ և բոլորովին այլ փաստերեն մատնանշում՝ իրողության հանդեպ իրոք ցավակցությամբ լցված բժիշկները:

Մեզ հետ զրույցում ‘’Ավան հոգեկան առողջության կենտրոն”-ի տնօրեն Արմեն Սողոյանը ներկայացրեց, որ ըստ տեղամասային և հերթապահ բժիշկների տեղեկատվության Էդգարի մոտ արձանագրվել են որոշակի հոգեկան խնդիրներ, մասնավորապես հոգեշարժական խիստ գրգռված վիճակ, ի թիվս այլ գանգատների և տագնապների Էդգարը բժիշկներին ասել է. ”Վախենում եմ մեկնումեկին վնասեմ, սպանեմ մնա վրաս”: Էդգարի մոտ ալկոհոլային հարբածության նշաններ չեն հայտնաբերվել: Հիվանդը ևս ժխտել է, որևէ տեսակի ալկոհոլի և թմրանյութի օգտագործած լինելու փաստը “Ես սպորտսմեն եմ և երբևիցե նման բաներ չեմ օգտագործել, ալկոհոլ օգտագործում եմ առիթից առիթ շատ քիչ քանակությամբ”:
Հերթապահ բժիշկը հինք ընդունելով հիվանդի խիստ արտահայտված հոգեշարժական գրգռվածությունը, բռուտալ ագրեսիվ տենդենցները, բաժանմունքում ցուցաբերել են համապատասխան բուժ օգնություն, որի արդյունքում հոգեշարժական գրգռվածությունը իջել է: Հիվանդը սնվել է և քիչ անց քնել։ Ժ.18։00 համայցի ժամանակ եղել է քնած։ Նույն ժամանակ եկել է հիվանդի հարազատը, որին հայտնվել է, որ հիվանդը քնած է: 21։05 հերթապահ բժիշկը կանչվել է հիվանդի մոտ և տեսել, որ շնչառությունը բացակայում է, անոթազարկը չի շոշափվում, ռեֆլեքսները և բբերի ֆոտոռեակցիան բացակայում է, նույն ժամին ժ.21։05 զանգվել է շտապ օգնություն: 15 րոպե կատարվել են վերակենդանացման միջոցառումներ որոնք ապարդյուն են եղել:

Հերձման նախնական տվյալներով մահվան պատճառ է եղել “Սուր կորոնար անբավարարությունը”՝ այսինքն սրտանոթային խնդիրներից բխող պրոբլեմ:

Վերջնական, այդ թվում նաև քիմիական հետազոտությունների, արդյունքները պարզ կլինեն մեկից մեկուկես ամսվա ընթացքում, համաձայն գործող կարգի:

“Մահանալու ողջ պրոցեսը նկարահանելը” անհասկանալի է, որովհետև հիվանդին տեսել են արդեն մահացած և պարզ չի թե ինչ “պրոցես է նկարահանվել”: Համաձայն գործող կարգի դիակը նկարվել է համապատասխան կառույցներից եկած մասնագետների կողմից, ուրիշ որևիցե այլ նկարահանում չի եղել”,-մեզ հետ զրույցում հավաստեց ‘’Ավան հոգեկան առողջության կենտրոն”-ի տնօրեն Արմեն Սողոյանը:

Սողոյանը վշտակցում է Էդգար Շաթիրյանի հարազատներին: Հորդորում է լրատվամիջոցներին զերծ մնալ մարդկանց վերքին աղ լցնելուց և սպասել մինչև ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող ծառայողական  քննությունը կներկայացնի պաշտոնական լիարժեք ու անհերքելի փաստեր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ