Կվերսկսվի՞ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև /վիդեո/
1994 թվականի մայիսի 5-ին Հայաստանը, Ադրբեջանը և ”չճանաչված” Լեռնային Ղարաբաղն ստորագրեցին Բիշքեկյան արձանագրությունը, որի կետերից մեկը հակամարտող կողմերի միջև հրադադարն էր:
Ինչպես ասվում է փաստաթղթում, այս արձանագրությունն ստորագրողները հակամարտող բոլոր կողմերին կոչ են արել լսել խելամտության ձայնը և դադարեցնել կրակը մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերից սկսած:
Ղարաբաղյան հրադադարից անցել է 20 տարի: Այս տարիներին Ադրբեջանը բազմաթիվ անգամներ խախտելով հրադադարի ռեժիմը դիվերսիոն գործողություններ է իրականացրել սահմանագծին: Որքանով է արդյոք վերսկսվող պատերազմի հավանականությունը հարցը Henaran.am-ի թղթակիցը ուղղեց ”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին:
”Պատերազմի հավանականությունը մեծանում է այնքանով, որքանով թուլանում է Հայաստանը, որքանով դատարկվում է Հայաստանը, որքանով կոռուպցիան Հայաստանում արմատանում է, որքանով Հայաստանում բյուջեն թալանվում է, որքանով Հայաստանում տնտեսությունը ազատական չէ՝ մոնոպոլիա է….”,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: