19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 6, 2014

էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին

Մայիսի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Թեհրան: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի նախագահն ասաց, որ երկու երկրները 20 տարվա ընթացքում իրենց հարաբերություններում լավ ձեռքբերումներ են ունեցել, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել և կա երկուստեք ցանկություն առավել ընդլայնելու համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանն Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը […]

Արփինե Հովհաննիսյանը կարող է Արդարադատության փոխնախարար նշանակվել. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը հրաժարականի դիմում է գրել: “Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ արդարադատության նոր փոխնախարար է նշանակվելու ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:  Արամ Օրբելյանը “Ժամանակի” հետ զրույցում ասել է, որ դժվարանում է ասել` իր դիմումին ինչ ընթացք կտրվի, ինքը կմնա, թե ոչ, կամ ով կգա”,- գրում է թերթը: […]

Քրեակատարողական վարչության նախկին պետը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ երեկ Արաբկիր-Զեյթուն համայնքի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել Քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին, որը մեղադրվում է դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանությունը նախապատրաստելու և “Սամոշ” ՍՊԸ-ի կառուցած “էլիտար” շենքի բնակարանները կրկնակի վաճառելու մեջ: “Ի դեպ, Հովհաննիսյանը ժամանակին Երվանդ Զախարյանի խնամին էր, այժմ նրանց զավակներն ամուսնալուծված են”,- գրում է թերթը: Մանրամասները` թէերթի […]

“Եթե առանց ամուսնու հնարավոր է հղիանալ, ուրեմն ես հղի եմ”. Իրատես de facto

“Իրատես de facto-ն” գրում է, որ Հայաստանի առողջապահական համակարգում խնդիրների պակաս չկա, իսկ մասնագետների հարցն առավել խնդրահարույց է։ Այսօր “լավ բժիշկ” հասկացությունը առաջին պահանջն է, երբ մարդ առողջական որեւէ խնդիր է ունենում։ Սակայն տհաճ անակնկալների դեպքում, երբ անհապաղ բժշկական օգնություն է պետք, աշխատում է “բախտի” գործոնը։ Խոսքը “Շտապօգնություն” ծառայության մասին է, որտեղ աշխատող որոշ բժիշկների […]

Առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ լրատվության  և հասարակայնության հետ կապերի պատասխանատու ,ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել  ԲՀԿ քաղաքական  խորհրդի և խմբակցության համատեղ նիստը: Նիստը քննարկել է օրակարգային մի շարք հարցեր։ ԲՀԿ խմբակցության եւ քաղաքական խորհրդի անդամները ներկայացրեցին ներկուսակցական եւ ներքաղաքական օրակարգային մի շարք հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետը։ Ի թիվս  այլ հարցերի, […]

RuhrNachrichten.”Մխիթարյանն ավելի է բարելավում իր խաղը”

RuhrNachrichten.de-ն անդրադարձել է ”Բորուսիա”-”Հոֆենհայմ” խաղին, որում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ: ”Դորտմունդի ”Բորուսիան” 3-2 հաշվով հաղթեց ”Հոֆենհայմին”: Գոլերից ամենագեղեցիկը գրանցվեց 31-րդ րոպեին։ Այն եզրափակեց Հենրիխ Մխիթարյանը։ Վինգերն աստիճանաբար բարելավում է իր խաղը, սակայն կկարողանա՞  պահպանել առաջընթացը։ ”Գրոհն այնպիսին էր, որ ես կարող էի միայն գլխով հարվածել”-ասել է Մխիթարյանը։ Հայ կիսապաշտպանը ակնարկել է, […]

Ոռոգման ջրի խնդիրներին ավելացել է խմելու ջրի խնդիրը. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ Արարատի մարզի ոռոգման ջրի խնդիրներին ավելացել է նաև խմելու ջրի խնդիրը։ “Բնակիչները նշում են, որ խմելու ջրի վիճակը շատ վատ է, և իրենք համարյա ծորակից հոսող ջուր չեն տեսնում, սակայն ջրի վարձը հավաքողները պարտադրում են իրենց վճարել չօգտագործած ջրի դիմաց։ Արդարանալու համար վերջիններս նշում են, որ “Հայջրմուղկոյուղու” կողմից […]

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է դեսպան Կասպշիկին

Մայիսի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։ […]

Հիմա ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը “լեգիտիմացնում ԲՀԿ-ի մուտքը ընդդիմադիր դաշտ”. Առավոտ

 “Առավոտը” գրում է, որ ընդամենը 2 տարի առաջ, երբ միասնական շտաբում ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն փորձում էին համագործակցել, “Ժառանգությունը” մեղադրում էր այդ ուժերին՝ ԲՀԿ-ի մուտքն ընդդիմադիր դաշտ լեգիտիմացնելու համար: “Այսօր “Ժառանգությունն” ինքն է համագործակցում նույն ԲՀԿ-ի հետ՝ լեգիտիմացնելով նրա մուտքը ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտ: “Առավոտը” այս առնչությամբ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ Դուք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի