08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակը այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ լրատվության  և հասարակայնության հետ կապերի պատասխանատու ,ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել  ԲՀԿ քաղաքական  խորհրդի և խմբակցության համատեղ նիստը: Նիստը քննարկել է օրակարգային մի շարք հարցեր։ ԲՀԿ խմբակցության եւ քաղաքական խորհրդի անդամները ներկայացրեցին ներկուսակցական եւ ներքաղաքական օրակարգային մի շարք հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետը։ Ի թիվս  այլ հարցերի, համատեղ նիստի ընթացքում քննարկվել է ԱԺ ներկայացվելիք կառավարության ծրագրի հանդեպ  ԲՀԿ-ի կողմից որդեգրվող դիրքորոշման հարցը:

ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է, որ կուսակցության հերթական համագումարի ժամանակ հնչեցված բոլոր դրույթները ուժի մեջ են և որեւէ  փոփոխություն կուսակցության որդեգրած քաղաքական կուրսի մեջ չի լինելու։ ԲՀԿ ղեկավարը մեկ անգամ ևս արձանագրել է, որ իր արժանապատվության և կուսակցության հեղինակության հաշվին որևէ զիջում և հետքայլ բացառված է: Նիստի ընթացքում Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ կոչ է արել ակտիվորեն համագործակցել եւ աշխատել հասարակության բոլոր շերտերի հետ: ԲՀԿ ղեկավարը նաև հնչեցրել է  համոզմունք, որ առաջիկա   համապետական ընտրություններում   հաղթանակը  այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ