12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

RuhrNachrichten.”Մխիթարյանն ավելի է բարելավում իր խաղը”

RuhrNachrichten.de-ն անդրադարձել է ”Բորուսիա”-”Հոֆենհայմ” խաղին, որում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ:

”Դորտմունդի ”Բորուսիան” 3-2 հաշվով հաղթեց ”Հոֆենհայմին”: Գոլերից ամենագեղեցիկը գրանցվեց 31-րդ րոպեին։ Այն եզրափակեց Հենրիխ Մխիթարյանը։ Վինգերն աստիճանաբար բարելավում է իր խաղը, սակայն կկարողանա՞  պահպանել առաջընթացը։

”Գրոհն այնպիսին էր, որ ես կարող էի միայն գլխով հարվածել”-ասել է Մխիթարյանը։

Հայ կիսապաշտպանը ակնարկել է, որ չնայած եզրում ավելի շատ տարածություն է ստանում, սակայն հետագայում կցանկանար վերադառնալ կենտրոն: Կիսապաշտպանն ավելացրել է.”Կխաղամ այնտեղ, որտեղ կարող եմ օգնել թիմին։ Հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում ավելի լավ հանդես կգամ”,- գրում է կայքը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ