15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Եթե առանց ամուսնու հնարավոր է հղիանալ, ուրեմն ես հղի եմ”. Իրատես de facto

“Իրատես de facto-ն” գրում է, որ Հայաստանի առողջապահական համակարգում խնդիրների պակաս չկա, իսկ մասնագետների հարցն առավել խնդրահարույց է։

Այսօր “լավ բժիշկ” հասկացությունը առաջին պահանջն է, երբ մարդ առողջական որեւէ խնդիր է ունենում։ Սակայն տհաճ անակնկալների դեպքում, երբ անհապաղ բժշկական օգնություն է պետք, աշխատում է “բախտի” գործոնը։ Խոսքը “Շտապօգնություն” ծառայության մասին է, որտեղ աշխատող որոշ բժիշկների մասնագիտական պատրաստվածությունը, մեղմ ասած, բանի պետք չէ։ Ասվածի լավագույն օրինակն է հետեւյալ դեպքը։

Կենցաղային գործեր անելիս տանտիրուհին հարված է ստանում գոտկատեղին։ Սկզբում անտեսում է թույլ ցավերը, սակայն տասը օր անց սուր նոպաներ է ունենում, եւ տան անդամները դիմում են  “Շտապօգնություն”: Միջինից բարձր տարիքի բժիշկը կնոջը զննելուց հետո հայտարարում է, թե նա արտարգանդային հղիություն ունի։ “Եթե առանց ամուսնու  եւ 55 տարեկանում հնարավոր է հղիանալ, ուրեմն ես հղի եմ”,- բժշկի “ախտորոշմանն” այսպես է արձագանքել զայրացած հիվանդը։

Հիվանդին տեղափոխում են մոտակա հիվանդանոց, որտեղ հանգստյան օրերի պատճառով կրկին խելքը գլխին բժիշկ հնարավոր չի լինում գտնել։ Մի քանի օր բառի բուն իմաստով “անտերության” մատնված կնոջը ի վերջո հաջողվում է բժշկական զննության ենթարկվել։ Պարզվում է, որ “հղի” տիկնոջ մոտ հարվածից առաջացել են արյունով լցված պարկեր, որոնք, բարեբախտաբար, չեն հասցրել պայթել եւ առաջացնել այլ բարդություններ”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ