08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 6, 2014

Ինչու է վայր դնում մանդատը

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանը առողջական խնդիրների պատճառով է հրաժարվել պատգամավորական մանդատից: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:  ՛՛Որևէ շահարկում այստեղ տեղին չէ, որովհետև բոլորին է հայտնի, որ նա տևական ժամանակ է, որ ուներ առողջական խնդիրներ: Ինտենսիվ բուժման անհրաժեշտություն կա ու դրանով էին պայմանավորված նրա բացակայություններն ու այս քայլը ևս դրանով […]

Ռոբերտ Քոչարյանինը չէ /վիդեո/

Քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի հավատում, որ կոռուպցիան նոր Կառավարության գալով վերանալու է, սակայն այս Կառավարությանը նա ավելի պրագմատիկ է համարում: ՛՛Դառն իրականությանն ավելի մոտ Կառավարություն է, ավելի իրական է այն համակարգին, որ գործում է Հայաստանում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց Քոչարյանը: Ինչ վերաբերում է տեսակետին, թե նոր ձեւվավորված կռավարությունում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՛՛կադրերն՛՛ են […]

ԲՀԿ-ական Շերիֆը վայր է դնում պատգամավորի մանդատը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նշենք, որ ԲՀԿ համամասնական ցուցակի հաջորդ համարը Սայեն Հայրապետյանն է:

”Bild”-ն ու ՛՛Kicker՛՛-ը անդրադարձել են Մխիթարյանի խաղին

Գերմանական Bild.de եւ Kicker.de կայքերը գնահատել են Դորտմունդի ”Բորուսիայի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում ընդդեմ ”Հոֆենհայմի” (3:2): Bild-ը նույն 2 գնահատականն է տվել Մխիթարյանին, Հյումելսին, Գրոսկրոյցին եւ Լեւանդովսկուն: Kicker-ը հայազգի ֆուտբոլիստի խաղը գնահատել է 2.5: Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ հանդիպմանը դարձել էր գոլի հեղինակ: 

ԱԺ փոխնախագահն ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 6-ին ընդունեց Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանին եւ Հալեպում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Սիրիայում տիրող իրավիճակին, սիրիահայության անվտանգության խնդիրներին, հայրենադարձ սիրիահայերի աջակցությանն առնչվող հարցեր: Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետը, ներկայացնելով սիրիական պատերազմի արհավիրքներն ու դրանց հետեւանքները սիրիահայերի կյանքում, շնորհակալություն հայտնեց Հայաստանի […]

Արամ MP3-ը հաջողություն է մաղթել

”Հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին, հատկապես Սերգեյ Չետկովիչին: Մեծ երեկոն կսկսվի ընդամենը մի քանի ժամ անց”,-twitter-ի իր էջում գրել է Եվրատեսիլ 2014-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ը: Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կայանալու է այսօր Երեւանի ժամանակով ժամը 23.00-ին Կոպենհագենում: Առաջին կիսաեզրափակչում առաջինը բեմ դուրս կգա Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն, ով կներկայացնի իր “Not Alone” երգը”:

”Ոսկե ծիրան”-ի այս տարվա մեկնարկը նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին

Մայիսի 6-ին«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ Մշակույթի նախարարության և իր գլխավոր գործընկեր՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ մամլո ասուլիսով ներկայացրեց փառատոնի 11-րդ մեկնարկը: Ասուլիսի բանախոսները` ՀՀ Մշակույթի նախարար ՀասմիկՊողոսյանը, փառատոնի տնօրեն  ՀարությունԽաչատրյանը,  ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն ՌալֆՅիրիկյանը, ինչպես նաև փառատոնի ծրագրերի տնօրեն ՄիքայելՍտամբոլցյանը և փառատոնի գեղարվեստական ղեկավար ՍուսաննաՀարությունյանը լրագրողներին ներկայացրեցին այս տարվա կարևորագույն […]

Մաքսային միությունից՝ Անաստաս Միկոյան /վիդեո/

Ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը դեմ է Երևանում ԽՍՀՄ պետական եւ կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի և ընդհանրապես որևէ քաղաքական գործչի արձանը տեղադրելուն: ՛՛Քաղաքական կյանքն այնպիսին է, որ տարիների ընթացքում ամեն ինչ փոփոխվում է, ամեն ինչ հակառակ ուղղությամբ կարող է  գնալ, մյուս օրը կարող է պարզվի, որ վատն են, ու մեր դառը փորձը ցույց է տալիս, որ հաջորդ օրն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի