15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

”Ոսկե ծիրան”-ի այս տարվա մեկնարկը նվիրված է Սերգեյ Փարաջանովի հիշատակին

Մայիսի 6-ին«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ Մշակույթի նախարարության և իր գլխավոր գործընկեր՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ մամլո ասուլիսով ներկայացրեց փառատոնի 11-րդ մեկնարկը: Ասուլիսի բանախոսները` ՀՀ Մշակույթի նախարար ՀասմիկՊողոսյանը, փառատոնի տնօրեն  ՀարությունԽաչատրյանը,  ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն ՌալֆՅիրիկյանը, ինչպես նաև փառատոնի ծրագրերի տնօրեն ՄիքայելՍտամբոլցյանը և փառատոնի գեղարվեստական ղեկավար ՍուսաննաՀարությունյանը լրագրողներին ներկայացրեցին այս տարվա կարևորագույն խորագրերը, և իրենց դիտարկումներն արեցին փառատոնի կարևորության և կայուն զարգացման վերաբերյալ:

 

Փառատոնն այս տարի կկայանա հուլիսի 13-20-ը` նախորդ տարիների պես Երևան հրավիրելով համաշխարհային կինոարվեստի, և մասնավորապես` հեղինակային կինոյի ինչպես վերջին տարիներին, այնպես էլ նախորդ տեսնամյակներում ստեղծված լավագույն ֆիլմերը և նշանավոր ներկայացուցիչներին:

 

«Ոսկե ծիրան»-ի այս տարվա մեկնարկը նվիրված է ՍերգեյՓարաջանովի հիշատակին` ի պատիվ մեծանուն արվեստագետի 90-ամյա հոբելյանի: Այս կապակցությամբ է, որ փառատոնային ողջ ընթացքը, ներառյալ իրադարձությունը ներկայացնող վիզուալ բոլոր ազդագրերը ներշնչված են փարաջանովյան ոգով, իսկ փառատոնային ծրագրում հատուկ կարևորությամբ ընդգրկված են Փարաջանովի արվեստը ներկայացնող մի քանի խորագիր. մասնավորապես` տեղի կունենան ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին: Փառատոնի օրերին «Մոսկվա»  կինոթատրոնում ներկայացված կլինի Փարաջանովին նվիրված  լուսանկարչական ցուցահանդես:

 «Ոսկե ծիրան»-ի ֆիլմերի ծրագիրը կպահպանի Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած չորս մրցույթները, որոնք կգնահատվեն հրավիրյալ ժյուրիների կողմից: Որպես ևս մեկ ձեռքբերում պետք է նշել, որ այս տարի փառատոնին մասնակցության համար ներկայացվել է ավելի քան 1500 հայտ շուրջ 95 երկրից, ինչը գերազանցում է նախորդ տարիների հայտերի քանակը (2013թ.` շուրջ 1200 ֆիլմ): Մասնակցության հայտերի մեծ քանակը հերթական անգամ ապացուցում է կինոփառատոնի հանդեպ միջազգային կինոհանրության կողմից տարեցտարի աճող հետաքրքրությունը:  

Համաշխարհային կինոյի հին և նոր շրջանների գլուխգործոցները երևանյան հանդիսատեսին կներկայացվեն Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք հատուկ արտամրցութային ծրագրերում:

Կինոցուցադրությունները կուղեկցվեն ռեժիսորների հետ հանդիպումներով: Տեղի կունենան վարպետության բաց դասեր ուսանողների և կինոյի բոլոր սիրահարների համար:

Փառատոնի օրերին ավանդաբար կկայանան «Ռեժիսորներ առանց սահմանների» և «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ» համատեղ արտադրության ֆորում-դասընթացները, որոնք կարևոր խթան են հանդիսանում ոչ միայն տարածաշրջանային կինոինդուստրիայի զարգացման, այլև արվեստի միջոցով միջմշակութային կապերի զարգացման, և հետևաբար` երկրների միջև խաղաղ երկխոսության առաջխաղացման համար:

 

 

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Գլխավոր գործընկեր` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍելՄՏՍ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ