08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 6, 2014

СЭ. Յուրա Մովսիսյանի գոլը՝ տուրի լավագույնների թվում/վիդեո/

Спорт Экспресс-ը Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանի խփած գոլը ”Տոմի” դարպասը (1-2) ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի լավագույն 5 գոլերի շարքում: ՛՛Որքան էլ հրեշավոր խաղա ՛՛Սպարտակը՛՛, հայազգի ռմբարկուն շարունակում է գոլեր խփել: Այս անգամ նա ձախ եզրից ստացած փոխանցումից հետո ուժգին հարվածով գրավեց մոտակա անկյունը՛՛,-գրում է կայքը: Հավելենք, որ ընդհանուր հաշվարկով Մովսիսյանը գլխավորում […]

Ինչ փաթեթի շուրջ են պայմանավորվել /վիդեո/

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկրորդ անգամ հանդիպման ժամանակ ինչ-որ փաթեթի շուրջ են պայմանավորվել: ”Գալուստ Սահակյանին կողմ քվեարկել, ապագա Կառավարության ծրագրին դեմ չքվեարկել, Սպորտի նախարար, այդ նույն փաթեթն է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանը: Վերջինս ԱԺ նախագահի ընտրություններին հետևելով ենթադրում է, […]

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ

Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելուն ուղղված՝ 2013թ. իրականացված և 2014 թվականին ծրագրված աշխատանքները։ «2013 թվականին աննախադեպ մի ծրագիր մեկնարկեց՝ թեքահարթակների կառուցումը. առաջին անգամ համայնքային բյուջեից գումար է հատկացվել, մասնավորապես՝ 20 մլն դրամ, թեքահարթակների կառուցման համար։ Այս ծրագիրը ևս մեկ ուղի է դեպի ավելի հարմարավետ Երևանի […]

”Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն”. համաժողով Ծաղկաձորում

Այսօր Ծաղկաձորում աշխատանքը  սկսեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության  «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի և Ավստրիական Զարգացման Գործակալության համագործակցությամբ կազմակերպած «Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն»  տարածաշրջանային համաժողովը։                   Համաժողովի աշխատանքներին մասնակցում են  տարբեր երկրներից հրավիրված  մասնագետներ, փորձագետներ՝ ԱՄՆ  Գյուղդեպարտամենտից, Ավստրիական Զարգացման Գործակալությունից , ինչպես նաև Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Իլյա Կրիտաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։        Համաժողովի նպատակն է […]

Նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների և նորաօծ քահանաների նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը, ազատվելով Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգում ստանձնած իր պարտականություններից, կոչվել է ուսման Վիեննայի Կաթոլիկ համալսարանում, Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, ազատվելով Մայր Աթոռի Կալվածոց տեսչի պարտականություններից, իր ծառայությունը կբերի […]

Այս ամենը արդեն տհաճ է

Արդեն հրապարակ է նետվում ”թեզ”, որ ”4 ոչ իշխանական ուժերը միասնաբար չմասնակցեն “նոր” կառավարության կողմից ներկայացված ծրագրի քվեարկությանը”: Ինչո՞ւ չմասնակցեք. 1. որպեսզի ԱԺ նախագահի ընտրության խայտառակությունը չլինի՞, 2. վստահ չե՞ք, որ բոլորով “դեմ” կքվեարկեք,  3. ո՞ւմ եք փրկում. բոլորը պետք է լինեն ԱԺ դահլիճում եւ միահամուռ դեմ քվեարկեն, 4. միթե՞ պարզ չի, որ այդպես ավելի հեշտ է լինելու […]

Հայաստանի գավաթի եզրափակիչը կսպասարկի Սուրեն Բալիյանը

Ինչպես հայտնի է, մայիսի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ՛՛Հանրապետական՛՛ մարզադաշտում, տեղի կունենա Հայաստանի գավաթի եզրափակիչ հանդիպումը՝ Կապանի ՛՛Գանձասարի՛՛ եւ Երևանի ՛՛Փյունիկի՛՛ միջեւ: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ: Մրցավարի առաջին օգնականը կլինի Վանիկ Սիմոնյանը, երկրորդը՝ Ատոմ Սեւգուլյանը: Մրցավարի լրացուցիչ օգնականների պարտականությունները կկատարեն Տիգրան Հովսեփյանը եւ Գեւորգ Եղոյանը: […]

Սարսափելի երկրաշարժ Թայլանդում /ֆոտոշարք/

Թայլանդում երեկ 6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի արդյունքում 83 տարեկան մի կին է մահացել, մոտ 20 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է РИА “Новости”-ն: Երկրում բազմաթիվ տներ են քանդվել, կտրվել են հեռախոսային կապերը: Լրջորեն ջարդվել է Բուդդայի հսկայական արձանը:  

Ջուր չի լինի

՛՛Երևան Ջուր՛՛ ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 7-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Բելինսկի, Սասունցի Դավիթ, Մուրացան, Ռոստովյան, Էրեբունի, Նոր Արեշի 2-36,  Թորոմանյան, Կռիլով փողոցների, Սուվորով փողոցի և նրբանցքի, Աթոյան և Ազատամարտիկների փողոցների և անցուղիների, ինչպես նաև հարակից տարածքների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի