15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

”Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն”. համաժողով Ծաղկաձորում

Այսօր Ծաղկաձորում աշխատանքը  սկսեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության  «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի և Ավստրիական Զարգացման Գործակալության համագործակցությամբ կազմակերպած «Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն»  տարածաշրջանային համաժողովը։

    

             Համաժողովի աշխատանքներին մասնակցում են  տարբեր երկրներից հրավիրված  մասնագետներ, փորձագետներ՝ ԱՄՆ  Գյուղդեպարտամենտից, Ավստրիական Զարգացման Գործակալությունից , ինչպես նաև Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Իլյա Կրիտաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։

      

Համաժողովի նպատակն է սերտ կապեր հաստատել Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև, երկու երկրների սահմանամերձ տարածքներում անասնապահության վարման  առավել բարենպաստ պայմաններ  ստեղծելու համար։

 

    Համաժողովի մասնակիցները երկու օր շարունակ կքննարկեն «Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաներում կենդանիների  առողջության կառավարում» ծրագրի շրջանակներում երկու հարևան երկրների  գյուղատնտեսության նախարարությունների միջև տեղեկատվության փոխանակման և  համատեղ գործունեության համակարգման միջոցով կենդանիների հիվանդությունների  վերահսկողության ծառայություններն ընդլայնելու և առողջության պահպանման գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու հարցերը։

         Համաժողովին մասնակցել և ողջույնի խոսքով մասնակիցներին արդյունավետ աշխատանք ու քննարկումներ է մաղթել  ՀՀ  գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

        

 

 

ՀՀգյուղատնտեսությաննախարարՍերգոԿարապետյանիողջույնիխոսքնամբողջությամբներկայացվումէ.

 

 

Սիրելի՛ հյուրեր, համաժողովի հարգելի՛ մասնակիցներ

 

 Թույլ տվեք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից ողջունել «Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն» խորագրով անցկացվող տարածաշրջանային համաժողովի մասնակիցներին և ցանկանալ ստեղծագործական և արդյունավետ աշխատանք:

 Թույլ տվեք միաժամանակ ողջունել մեր սիրելի հարևաններին` Վրաստանի պատվիրակությանը, ինչպես նաև երախտիքի խոսքեր ուղղել Ավստրիական Զարգացման գործակալությանը, Հայաստանում գործող` «ՔԱՐԴ» և Վրաստանում գործող` «ՀԵՅՖԵՐ» կազմակերպությունների ներկայացուցիչներին և տարբեր երկրներից հրավիրված մասնագետներին` այս միջազգային համաժողովի կայացմանը ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար:

Այս համաժողովը հերթական քայլն է մեր երկու բարեկամական երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունները էլ ավելի սերտացնելու ուղղությամբ: Կասկած չկա, որ այն նոր հնարավորություններ կընձեռի համագործակցության տիրույթում մի նոր ոլորտ ևս ներգրավվելու համար: Եվ անասնաբուծությունը  կարող է հանդիսանալ գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկը:

 Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա խնդիրներից է գյուղատնտեսության ներդաշնակ զարգացումը և կառավարության կողմից առաջիկայում աջակցություն կցուցաբերվի նաև անասնաբուծության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին: Մեր երկրում կարևորվում է կենդանիների առողջության պահպանումը և պետական աջակցությամբ 10 հիվանդությունների նկատմամբ իրականացվում են ախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումներ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախաձեռնել է նաև գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման գործընթացը, որի իրականացումը կտրուկ կբարձրացնի անասնաբուժական և տոհմասելեկցիոն աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության մակարդակը:

Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, սիրելի՛ հյուրեր, ես ցանկանում եմ կրկին անգամ ողջունել համաժողովի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին և ցանկանալ բեղմնավոր աշխատանք:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ