11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

СЭ. Յուրա Մովսիսյանի գոլը՝ տուրի լավագույնների թվում/վիդեո/

Спорт Экспресс-ը Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանի խփած գոլը ”Տոմի” դարպասը (1-2) ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի լավագույն 5 գոլերի շարքում:

՛՛Որքան էլ հրեշավոր խաղա ՛՛Սպարտակը՛՛, հայազգի ռմբարկուն շարունակում է գոլեր խփել: Այս անգամ նա ձախ եզրից ստացած փոխանցումից հետո ուժգին հարվածով գրավեց մոտակա անկյունը՛՛,-գրում է կայքը:

Հավելենք, որ ընդհանուր հաշվարկով Մովսիսյանը գլխավորում է ցուցակն՝ իր ակտիվում ունենալով 106 միավոր:

Հիշեցնենք, որ Մովսիսյանի գոլը լավագույնների թվում էր ընդգրկել նաեւ Чемпионат-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ