15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հիմա ինչո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը “լեգիտիմացնում ԲՀԿ-ի մուտքը ընդդիմադիր դաշտ”. Առավոտ

 “Առավոտը” գրում է, որ ընդամենը 2 տարի առաջ, երբ միասնական շտաբում ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն փորձում էին համագործակցել, “Ժառանգությունը” մեղադրում էր այդ ուժերին՝ ԲՀԿ-ի մուտքն ընդդիմադիր դաշտ լեգիտիմացնելու համար:

“Այսօր “Ժառանգությունն” ինքն է համագործակցում նույն ԲՀԿ-ի հետ՝ լեգիտիմացնելով նրա մուտքը ընդդիմադիր կամ ոչ իշխանական դաշտ: “Առավոտը” այս առնչությամբ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ Դուք քառյակի հետ համագործակցությամբ չե՞ք լեգիտիմացնում ԲՀԿ-ի մուտքը ընդդիմադիր դաշտ:

Նա պատասխանեց. “Համագործակցող 4 խմբակցություններն ամեն մեկն ունի իր յուրահատուկ հետագիծը: Մենք համաձայն չենք եղել յուրաքանչյուրի հետ այս կամ այն հարցում, եղել են նաեւ քննադատություններ ոչ միայն միակողմանի, այլեւ փոխադարձ, բայց եղել է որոշում, որ այդ խորհրդարանական ուժերը համագործակցեն: Ունեցել ենք մտահոգություններ այս կամ այն կուսակցությունների անցյալի, պատմական վարքի հետ, բայց կարծես թե մենք մտել ենք շրջան, որտեղ կա ավելի մեծ խնդիր՝ երկրի իրավականությունը, սահմանադրականությունը վերականգնելը: Եվ արդեն ժամկետները բերում են նրան, որ այս քո հիշեցման արդիականացումը, հարցերի պատասխանը ընդամենը մի քանի շաբաթ անց տեղի կունենա””,- գրում է թերթը: 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ