10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ պիտի ըմբոստանան /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը գտնում է, որ եթե Կառավարության ծրագիրը համապատասխանի Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունների կուսակցությունների ծրագրերիին, ապա նրանք պետք է կողմ քվեարկեն:

”Եթե իրենց առաջարկած ծրագիրն արել է մեկ այլ ուժ, ինչո՞ւ պիտի շարունակեն ըմբոստ ներկայանալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: ”Եթե նոր Կառավարությունն այնպիսի ծրագրերով է ներկայանում, որտեղ ՀՀ-ի համար բավականաչափ կնճռոտ հարցեր, ըստ էության, դրված են և լուծման եղանակները ևս դրվում են, արդեն յուրաքանչյուր քաղաքական ուժ և քաղաքական գործիչ պետք է կողմ լինի: Հակառակ դեպքում ստացվում է, որ յուրքաանչյուրը սուբյեկտիվ շահ ունի”,-հավելեց Բոստանջյանը:

Հարցին, թե չի կարծում, որ այդ դեպքում կսկսեն քննադատել ԱԺ ոչ իշխանական ուժերին, ԲՀԿ անդամը պատասխանեց, որ ամեն դեպքում էլ կգտնվեն անհատներ ու ”սուտ ուժեր, որ հակված կլինեն իրավիճակը խառնել, բայց քաղաքական ուժերը պետք է ունենան ՀՀ շահերի գերակայության ու նպատակների հասնելու մոտեցում”:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ