01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Փրկեք մեր որդուն. նրան խոշտանգում են. վրացահայերն ահազանգում են /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հարկադիր բուժման դատապարտված   29-ամյա անմեղսունակ Էմիլ Դոխոլյանի ծնողներն այսօր Henaran.am-ի խմբագրություն էին այցելել: Նրանք տեսակցել էին Նուբարաշենի հոգեբուժարանում բուժվող իրենց որդուն եւ այլ ելք չունենալով դիմեցին մեզ:

Հիշեցնենք, որ Էմիլը  խուլիգանական մղումներից ելնելով, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք դրսեւորելով՝ Տ. Մեծի 10 հասցեում գտնվող “Երեւան սիթի” սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործած պահպանակ է դրել` դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

“Էլ ճար չունենք, տղաս մեզ չէր ճանաչում: Էդ ինչ բուժում են անում, լրիվ անզգայացել է”,-պատմեցին հուսահատ ծնողները : Հոր պատմելով Էմիլին սափրել էր հոգեբուժարանի աշխատակիցը: “Ոնց որ տապորով թրաշած լինեն… երրորդ անգամ եմ տեսնում էդպես, միայն շանն են քերթում էդպես”,-ասաց Էմիլի հայրը՝ Ռոմանոս Դոխոլյանը:

Վերջիններս դիմում են առողջապահության նախարարին եւ Մարդու իրավունքների պաշտպանին: “Խնդրում ենք, մի բան արեք, փրկեք մեր տղային”:

Ծնողների պատմածի մանրամասները տեսանյությում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ