Ավելի լավ է կռվել, կանգնած մեռնել
Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին կարմիրաղբյուրն ունի 1160 բնակիչ: 1990-ականների սկզբին գյուղը լրիվ քանդված է եղել, և այս տարիների ընթացքում վերականգնվել է: Այժմ գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, մշակութային կենտրոն:
”20 տարի զրկված էինք մշակութային կյանքից, բայց ոչ մի անգամ դպրոցի դռները չեն փակվել, իսկ հիմա ունենք համայնքային կենտրոն ու դահլիճ, կարելի է ասել` վերածնունդ է ապրում գյուղը”,-այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ և Վեհափառ Հայրապետի օրհնությամբ գյուղ այցելած լրագրողներին ասաց գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
Գյուղի ուղղությամբ պարբերաբար թշնամին կրակոցներ է արձակում` խախտելով հրադադարի ռեժիմը, սակայն գյուղապետը վստահեցնում է` իրենք չեն հուսահատվում, գյուղը լքելու ցանկություն չունեն: ”Ավելի լավ է կռվել, կանգնած մեռնել, քան 100 տարի ապաստարանում ապրել”:
Գյուղը 730 հեկտար վարելահող ունի, սակայն թշնամու կրակոցների պատճառով հաճախ գյուղացիները չեն կարողանում հող մշակել: ”Այգիները գիշերային ժամերին են մշակում, բնակարանում քնելը ևս նշանառության տակ է, վտանգի տակ է
Ժողովուրդը սպասում է, երբ պետք է պատերազմը վերջանա”,-շեշտեց Կամենդատյանը:
Henaran.am-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ կան նոր ձևավորված Կառավարությունից, գյուղապետը պատասխանեց. ”Մեր Կառավարությունը մեր ժողովրդի, մեր գյուղի միասնությունն է, ես ոչ մեկից բողոքելու չունեմ, ոչ էլ Կառավարությունում հարց լուծելու, մենք մեր միասնությունը տալիս ենք իշխանությանը”:
Մանրամասները` տեսանյութում: