11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Թումոյի աշխատանքներն Արցախում կմեկնարկեն շուտով

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է «Հայ բարեգործական ընդհանուր միության» ներկայացուցիչներին՝ Ստեփանակերտում «թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:

Վարչապետ Ա. Հարությունյանը կարևորել է այդ նախաձեռնությունը` Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համատեքստում, և ողջունել նախագիծը ֆինանսավորելու ՀԲԸՄ պատրաստակամությունը: Նա հավելել է, որ կառավարությունը պատրաստ է առավելագույն աջակցություն ցուցաբերել ծրագրի՝ հնարավորինս սեղմ ժամկետներում կյանքի կոչմանը:

Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել  անմիջապես ձեռնամուխ լինել կենտրոնի ժամանակավոր շենքի հարմարեցման և վերանորոգման աշխատանքներին, որպեսզի առաջիկա ամիսներին հնարավոր լինի աշակերտների առջև բացել դրա դռները: Քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք հարցեր՝ շենքի ընտրության և աշխատանքների կառավարման հետ կապված:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ