18 Հունվարի, Saturday, 2025
KFC

Աբրահամի մարզիչն ”անիմաստ” է համարել մրցավարի վրա հարձակումը

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլլի Վեգները գտնում է, որ Նիկոլա Սյեկլոցայի դեմ մենամարտում իր սանը հստակ է կատարել իր առաջադրանքը:

”Մենք կատարել ենք մեր խնդիրը: Այժմ մենք պետք է ռենտգեն իրականացնենք` տեսնելու համար արդյոք կա կոտրվածք Աբրահամի աջ ձեռքում, թե ոչ, չէ որ նա հենց աջ ձեռքով կարող էր որոշիչ հարվածն իրականացնել:

Պետք է իմ հարգանքը հայտնեմ մրցակցի նկատմամբ: Նա հաղթեց 3-4 ռաունդներ: Լավ մարտ ստացվեց: Սակայն ես ոչ մի դեպքում չէի սկսի վիճել մրցավարի հետ ռինգի մոտ: Այս դեպքում դա ընդհանրապես անիմաստ էր: Մեզ համար կարեւոր է, որ Արթուրը հաղթեց”:

Հիշեցնենք, որ Սյեկլոցայի մարզիչը մարտից հետո վիրավորական խոսքեր էր հնչեցրել ռուս մրցավարի հասցեին` իր դժգոհությունը հայտնելով նրա գնահատակի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ