20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ոստիկանին նվիրված շարադրության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն ՀՀ ոստիկանությունում

ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ, ոստիկանության 96-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ապրիլին հանրապետության դպրոցներում անցկացվեց ոստիկանին նվիրված շարադրության մրցույթ: Կրթության և գիտության նախարարության կողմից ընտրված ութ լավագույն շարադրությունները ներկայացվեցին ոստիկանություն, որտեղ մայիսի 7-ին տեղի ունեցավ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Ողջունելով երեխաներին և հյուրերին՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խոսքը փոխանցեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ  անչափահասների դաստիարակության, կրթական համակարգի հետ ոստիկանության համագործակցության, ավագ  դպրոցում դպրոցական տեսուչի ինստիտուտի ներդրման և  աճող սերնդին վերաբերող մի շարք այլ հիմնահարցերի, որոնք այսօր հրատապ են մեր հասարակության համար:

Ոստիկանության պետը կիսեց իր մտահոգությունները անչափահասների իրավախախտումների, ինքնահաստատման տարիքում որդեգրվող կեղծ արժեքների, անհատի և քաղաքացու կայացման շրջանի դժվարությունների վերաբերյալ և հավաստեց, որ ոստիկանությունն անելու է ամեն ինչ բացասական երևույթները համատեղ հաղթահարելու համար:

Հետո երեխաները հատվածներ կարդացին իրենց շարադրություններից, ինչին հաջորդեց անկաշկանդ զրույցը:

Ոստիկանին նվիրված շարադրության հանրապետական մրցույթի հաղթողներն արժանացան ոստիկանության և կրթության ու գիտության նախարարության մրցանակներին:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ երկու գերատեսչությունների համագործակցության մեջ ունեցած ներդրման համար պարգևների արժանացան կրթության և գիտության նախարար Արմենն Աշոտյանն ու ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Հանդիպման ավարտին մասնակիցները լուսանկարվեցին՝  ի հուշ  ջերմ ու գեղեցիկ օրվա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ