08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 1, 2014

Հայ պատանի ծանրորդները մեդալներ են նվաճում Եվրոպայի առաջնությունում

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն արդեն նվաճել է 2 մեդալ: 50 կգ քաշային կարգում Մարզպետ Մինասյանը երկամարտում (197 կգ) դարձել է Եվրոպայի չեմպիոն: 56 կգ քաշային կարգում Լեւոն Մանուկյանը երկամարտում (214 կգ) արդյունքով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Հայաստանը Եվրոպայի պատանեկան առաջնությունում ներկայացնում է 16 մարզիկ:

Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 1-ի երեկոյան ժամերին, 2-4-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: […]

Քաղաքացին 1 ու կես տարեկան երեխային գրկած սպառնում է նետվել ձորը. ահազանգ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Մայիսի 1-ին, ժամը 10.39-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղում քաղաքացին (մոտ 55 տարեկան) սպառնում է 1 տարեկան երեխայի հետ նետվել ձորը:Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

”Փորձում են Հրանտ Բագրատյանի մոտ լավամարդ դուրս գալ”

Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԱԺ նախագահի քվեարկության ժամանակ որևէ սխալ հաշվարկ չի եղել: ”Հնարավոր չէ, որ սխալ բան լինի: Մեկը մյուսին փորձում են ապացուցել, որ կողմ են քվեարկել Հրանտ Բագրատյանին ու փորձում են Հրանտ Բագրատյանի մոտ լավամարդ դուրս գալ”,-ասաց Ավետիսյանը: Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահ է ընտրվել […]

Ո՞ւր է գնալու Արմեն Մովսիսյանը

Henaran.am-ի տեղեկություններով` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը  նշանակվելու է նախագահի խորհրդական: Սակայն, Մովսիսյանին մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում, որ նա կնշանակվի Արարատի մարզպետ: Փորձեցինք  Մովսիսյանից ճշտել շրջանառվող տեղեկությունները, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Նշենք, որ Մովսիսյանը ամենաերկարակյաց նախարարներից էր. նա էներգետիկայի ոլորտը ղեկավարեց 13 տարի:

Լեյտենանտը մարտական դիրքում ծեծել է զինվորին. Առավոտ

“Առավոտ” թերթը գրում է. Ստեփանավան քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Գառնիկ Ավոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, նշանակված լինելով մարտական հերթապահության , որպես մարտական երեք դիրքերի պատասխանատու, առաջնագծում դիտորդի պարտականությունների կատարման ընթացքում քնելու պատճառով  2014 թ. փետրվարի 4-ին , ժամը 07:30-ի սահմաններում ձեռքով […]

Հայոց ցեղասպանության հարցը` Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի օրակարգում

Թուրքիայում նախագահ Աբդուլահ Գյուլի ղեկավարությամբ տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ:   Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` ժողովի օրակարգում է նաև Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ հետագա քաղաքականությունը, գրում է Ermenihaber.am-ը: Աղբյուրի համաձայն` նիստում կքննարկվեն ներքին և արտաքին զարգացումները, Եգիպտոսում զանգվածային մահապատժի դատավճիռը, Սիրիայի ներքաղաքական վիճակը,  ինչպես նաև ԱՄՆ-ի` Ֆետհուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցը: […]

Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնում

”Մեծ պատիվ էր ներկայացնել իմ երկիրը բարեկամ Վրաստանում: Շնորհակալ եմ երկրի Նախագահին նման վստահության համար: Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել այնպիսի բարձր կարգի պրոֆեսիոնալի հետ, ինչպիսին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է: Շատ եմ կարևորում փորձառությունը, որ ստացա դիվանագիտական գործունեության ընթացքում և մասնագիտական ու անձնային շփումները, որ ունեցա դիվանագիտական ոլորտում աշխատող իմ գործընկերների հետ:Գնահատում […]

Կառավարությունը մտադիր է մայիսի 12-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել, որի ընթացքում կներկայացնի իր ծրագիրը.168 ժամ

“168” ժամ թերթը գրում է. Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունը մտադիր է մայիսի 12-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել, որի ընթացքում կներկայացնի իր գործունեության  ծրագիրը։ Ըստ Սահմանադրության 74-րդ հոդվածի, կառավարությունն իր ձևավորումից հետո 20 օրվա ընթացքում Աժ է ներկայացնում գործունեության ծրագիրը, որը հաստատվում է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելի կողմ քվեարկությամբ: Ամենայն հավանականությամբ, այսօր կառավարության ձևավորումը կավարտվի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի