”Փորձում են Հրանտ Բագրատյանի մոտ լավամարդ դուրս գալ”
Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԱԺ նախագահի քվեարկության ժամանակ որևէ սխալ հաշվարկ չի եղել:
”Հնարավոր չէ, որ սխալ բան լինի: Մեկը մյուսին փորձում են ապացուցել, որ կողմ են քվեարկել Հրանտ Բագրատյանին ու փորձում են Հրանտ Բագրատյանի մոտ լավամարդ դուրս գալ”,-ասաց Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահ է ընտրվել 101 կողմ ձայնով։ Նրա միակ մրցակիցն էր ՀԱԿ խմբակցությունից Հրանտ Բագրատյանը, ով ստացել էր երեք ձայն։ Քվերակությանը 131 պատգամավորներից մասնակցել էր 106-ը, գրանցվել էր երկու անվավեր քվեաթերթիկ։
՛՛Ժառանգությունը՛՛, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, նախապես հայտարարածի համաձայն, չէին մասնակցել քվեարկությանը։
Հրանտ Բագրատյանի օգտին նախապես հայտարարել էին, որ քվեարկելու են Նիկոլ Փաշինյանը, ինքը` Բագրատյանը, և Ալեքսանդր Արզումանյանը։
Սակայն արդեն երկու օր է` տեսակետ է շրջանառվում, որ միայն ՀՀԿ-ից բաղկացած Հաշվիչ հանձնաժողովը սխալ է հաշվել քվեարկության արդյունքները: