10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայոց ցեղասպանության հարցը` Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի օրակարգում

Թուրքիայում նախագահ Աբդուլահ Գյուլի ղեկավարությամբ տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
 
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` ժողովի օրակարգում է նաև Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ հետագա քաղաքականությունը, գրում է Ermenihaber.am-ը:

Աղբյուրի համաձայն` նիստում կքննարկվեն ներքին և արտաքին զարգացումները, Եգիպտոսում զանգվածային մահապատժի դատավճիռը, Սիրիայի ներքաղաքական վիճակը,  ինչպես նաև ԱՄՆ-ի` Ֆետհուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ամերիկյան «PBS» հեռուստաալիքի հետ զրույցում հեռուստահաղորդավարի այն հարցին, թե հնարավոր է, որ ԱՄՆ-ն արտահանձնի Ֆեթհուլլահ Գյուլենին, պատասխանել է. «Հույս ունեմ: Նրան պետք է առնվազն արտաքսեն երկրից»:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ