08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 1, 2014

Բա էդ պայմանագրի քյարը որն է տղերք

”Մոլդովան ստորագրել է ասոցիացման պայմանագիրը՝ Մերձդնեստրը էլ իրենը չէ, Վրաստանը ստորագրել է՝ Աբխազիան և Օսիան էլ իրենը չեն, Ուկրաինան ստորագրել է՝ Ղրիմը (մինիմում)՝ էլ իրենը չէ։ Բա էդ պայմանագրի քյարը որն է տղերք։ Թե հող տալը ”կակոյ–նիբուձ” պայմանագրի ու առանց վիզա Եվրոպա գնալու համար, տենց հեշտ բան եք համարում”։ Կարեն ՔՈչարյանի Facebook-յան էջից

“Հարսնաքարի” գործով ամբաստանյալների հարազատներն էլ կպատժվե՞ն. Հայկական ժամանակ

  “Հայկական ժամանակ” թերթը գրում է. Ապրիլի 22-ին Երևան քաղաքի Նոր-Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում “Հարսնաքարի” գործով դատավճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով:Քրգործը հարուցվել է ՀՀ ՔՕ 343 հոդվածի առաջին մասով (Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը պատժվում է տուգանքով ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի […]

”Շիրակի” ֆուտբոլիստները եւս աջակցեցին Դանի Ալվեսին/ֆոտո/

Գյումրիի ”Շիրակ” ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը 2 լուսանկար է հրապարակել, որտեղ թիմի ֆուտբոլիստները լուսանկարվել են բանաններով՝ մասնակցելով համաշխարահային ֆլեշմոբին` ի աջակցություն Դանի Ալվեսին: Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում ”Վիլյառեալ”-”Բարսելոնա” խաղում Դանիել Ալվեսի ուղղությամբ երկրպագուներից մեկը բանան էր նետել, որից հետո բրազիլացի ֆուտբոլիստը վերցրել եւ կերել էր այն: Այս դեպքից հետո տարբեր երկրներում հանդես եկող […]

Երանի Սյունիքում գործազուրկ մարդ չլինի. Վահե Հակոբյանի երազանքը

 Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում շնորհավորել է աշխատավոր մարդկանց տոնը: “Շնորհավոր տոնդ, աշխատավոր մարդ… Աշխատավոր` հանքափորի, զավակ եմ եղել: Մարդու, որը իր անցած ճանպարհով հասել է բարձրունքների: Այսօր հետադարձ հայացք ձգելով կյանքի ընթացքին` հասկացել եմ, որ մարդ արարածի համար, կայացման, ինքնահաստատման, ընտանիքում եւ շրջապատում ինքնադրսեւորման լավագույն ասպարեզը եղել եւ մնում է աշխատանքն ու […]

Արսենյանը հիմա էլ քաղաքապետ է նշանակում. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է.  Հունիսի 8-ին հայաստանյան 39 համայնքներում, այդ թվում 2 քաղաքում՝ Ջերմուկում եւ Գորիսում, տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Երկու քաղաքներում էլ ինտրիգ է հասունանում։ Ըստ ՀՀԿ ԳՄ մեր աղբյուրների՝ թեկնածուները կառաջադրվեն մայիսի 9-ից հետո։ Ջերմուկում “ասողը” Աշոտ Արսենյանն է, իսկ Գորիսում Լիսկան՝ Սուրեն  Խաչատրյանը, ովքեր իրենց մարդուն են ուզում քաղաքապետի պաշտոնին կարգել։ Ինչ […]

Մովսիսյան-Մարգարյան եղբայրների էպոխան ավարտվեց. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Արմեն Մովսիսյանը, ով 2001թ.-ից զբաղեցնում էր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնը, երեկ հրաժեշտ տվեց իր աթոռին։ Ի դեպ, առաջիկայում պաշտոնանկ է արվելու նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է, չնայած ազգանունների տարբերությանը։ Ինչպես հայտնի է, նրա փոխարեն դեսպան է նշանակվելու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ […]

Հայաստանում նշվում է Աշխատանքի տոնը

Մայիսի 1-ը Հայաստանում նշվում է Աշխատանքի տոնը:  Աշխարհի այլ երկներում մայիսի 1-ը աշխատավորների միջազգային օրն է տոնվում:   1886 թ. մայիսի 1-ին ամերիկացի բանվորները գործադուլ կազմակերպեցին` պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլն ավարտվեց ոստիկանության հետ արյունալի բախումներով: 1889թ. II Ինտրենացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել` ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: Աշխատավորների համերաշխության միջազգային […]

Տիգրան Մուկուչյանի կինը՝ նոտար.168 ժամ

“168  Ժամ” թերթը գրում է. Ապրիլի 28-ին արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը նոտարների որակավորման ստուգման երեք փուլերը հաղթահարած 18 դիմորդի տրամադրել էր նոտարների որակավորման վկայական։ Մեր տեղեկություններով, նրանցից մեկը՝ Իննա Շահնազարյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի կինն է, ով նոտար է աշխատելու Բաղրամյան փողոցի վրա տեղակայված ամենահին նոտարական գրասենյակում։ Այն համարվում է Հայաստանի ամենաեկամտաբեր […]

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով են ԲՀԿ-ականները քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով են ԲՀԿ-ականները մասնակցել Աժ նախագահի ընտրութանը և քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին։ Սակայն երեկ ողջ օրը այլընտրանքային ԲՀԿ-ի քաղաքական թևի ներկայացուցիչները փորձում էին ինքնամաքրվել և ապացուցել, թե իրենք Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի օգտին են քվեարկել, մինչդեռ նրա օգտին ընդամենը 3 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի