Երանի Սյունիքում գործազուրկ մարդ չլինի. Վահե Հակոբյանի երազանքը
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում շնորհավորել է աշխատավոր մարդկանց տոնը:
“Շնորհավոր տոնդ, աշխատավոր մարդ…
Աշխատավոր` հանքափորի, զավակ եմ եղել: Մարդու, որը իր անցած ճանպարհով հասել է բարձրունքների: Այսօր հետադարձ հայացք ձգելով կյանքի ընթացքին` հասկացել եմ, որ մարդ արարածի համար, կայացման, ինքնահաստատման, ընտանիքում եւ շրջապատում ինքնադրսեւորման լավագույն ասպարեզը եղել եւ մնում է աշխատանքն ու աշխատավայրը:
ՈՒ այս հանգրվանում ունեմ երեք մաղթանք`
1.Շնորհակալ եմ նախախնամությանը ինձ նման` աշխատասեր, ընտանիք, հայր, մայր ու աշխատանքային դափնիներ պարգեւելու համար:
2.Հասկացել եմ, որ հաջողության հասնելու միակ ճանապարհը` աշխատանքն է ու նրա նվիրյալը: Աստված պահապան` աշխատավոր մարդուն:
3.Երանի նրան ով առողջություն, աշխատանք, վաստակ ու ժպտադեմ ընտանիք ունի: Եվ հիմնական երազանքիս մասին` երանի, որ Սյունիքում գործազուրկ մարդ չլինի…”,-գրել է նա: