08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով են ԲՀԿ-ականները քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.

“Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի անմիջական հրահանգով են ԲՀԿ-ականները մասնակցել Աժ նախագահի ընտրութանը և քվեարկել Գալուստ Սահակյանի օգտին։ Սակայն երեկ ողջ օրը այլընտրանքային ԲՀԿ-ի քաղաքական թևի ներկայացուցիչները փորձում էին ինքնամաքրվել և ապացուցել, թե իրենք Աժ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի օգտին են քվեարկել, մինչդեռ նրա օգտին ընդամենը 3 “կողմ” քվեաթերթիկ է եղել (Նիկոլ Փաշինյանի, Ալիկ Արզումանյանի և իր՝ Բագրատյանի կողմից քվեարկված)։ Թե որտեղ են մյուս քվեաթերթիկները, անհայտ է։

 Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը (Բելաջոի Գրիշ) “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ ինքը որևէ մեկից թաքցնելու բան չունի, և քվեարկել է Գ. Սահակյանի օգտին: Պատգամավորը հաստատեց նաև, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գ. Ծառուկյանի հանձնարարությամբ են մասնակցել քվեարկությանը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ