Արսենյանը հիմա էլ քաղաքապետ է նշանակում. Հրապարակ
“Հրապարակ” թերթը գրում է.
Հունիսի 8-ին հայաստանյան 39 համայնքներում, այդ թվում 2 քաղաքում՝ Ջերմուկում եւ Գորիսում, տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Երկու քաղաքներում էլ ինտրիգ է հասունանում։ Ըստ ՀՀԿ ԳՄ մեր աղբյուրների՝ թեկնածուները կառաջադրվեն մայիսի 9-ից հետո։ Ջերմուկում “ասողը” Աշոտ Արսենյանն է, իսկ Գորիսում Լիսկան՝ Սուրեն Խաչատրյանը, ովքեր իրենց մարդուն են ուզում քաղաքապետի պաշտոնին կարգել։ Ինչ վերաբերում է Ջերմուկին, ապա Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի եւ Աշոտ Արսենյանի ջրերը տեւական ժամանակ նույն առվով չեն հոսում։ Երեկ Աշոտ Արսենյանին հարցրինք՝ ում է “տեսնում” Ջերմուկի քաղաքապետի պաշտոնում։
“Գործող քաղաքապետին՝ Վարդան Հովհաննիսյանին”։ Ինչո՞ւ։ “Որովհետեւ շատ լավ է աշխատում”։ Շանսե՞րը։ “Շանսերը շատ բարձր են”։
“Որովհետև Դու՞ք եք իրեն հովանավորում. Ջերմուկում վերջին տարիներին էնքան ծառ կտրվեց”: “Բացարձակ ծառ չի կտրվել”,-պատասխանել է Աշոտ Արսենյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: