19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 1, 2014

Արման Հովհաննիսյանը մարզվում է ”Փյունիկում”

”Փյունիկի” պաշտպան Արման Հովհաննիսյանը վերսկսել է մարզումները: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր ֆուտբոլիստը միացել է թիմին ու մասնակցել մարզմանը: Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Հովհաննիսյանը ”Արարատի” հետ հանդիպման ընդմիջմանն առանց մարզաշաիկի վազեր էր խաղադաշտ եւ սկսել հեռախոսով խոսել: Ակումբը հանդես էր եկել պարզաբանմամբ:

”Մենք տոնում ենք մի օր, որը վաղուց մնացել է անցյալում”

Հարգելի հայրենակիցներ, Մայիսի 1-ը այն բացառիկ օրերից է, երբ մենք և հատկապես մեր ավագ սերունդները ունենք բազմաթիվ հիշողություններ՝ դրական իմաստով և, ինչու չէ, շատերը նաև կարոտում են: Գրեթե քչերին է հայտնի, որ այս օրը աշխարհում սկսեցին նշել ոչ միայն Չիկագոյում բանվորների ցույցի գնդակոծությունից հետո, այլ նաև մարդկանց 8-ժամյա աշխատանքային օրվա անցնելու կապակցությամբ, որը դարձավ բացառիկ […]

Ի՞նչ է պակասում ընդդիմությանը /վիդեո/

“Ընդհանուր առմամբ ընդդիմադիր ուժերը պետք է գտնեն ձևաչափ իրենց գործնեության համար, վարչապետի հրաժարականի պահանջը հանդես է եկել, որպես նրանց պահանջներից մեկը”,-Henaran.am- ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական կյանքի վերջին զարգացումների ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: Հարցին, թե արդյո՞ք անհամաձայնության արտահայտումները ոչ կոալիցիոն 4 ուժերի միջև կբերեն “հրաշալի քառյակի” պառակտմանը և կիջնի ընդդիմադիր դաշտի վարկանիշը ժողովրդի աչքում  […]

Որ տոնը տոնական լինի.Ոստիկանություն

Այսօր Մայիսի 1-ն է` Աշխատանքի և աշխատավորության օրը: Եվ օրը ոչ միայն ոչ աշխատանքային, այլև իսկապես տոնական է, առաջին հերթին` երեխաների համար: Սկսեցին գործել զբոսայգիներն ու ատրակցիոնները, հասարակական վայրերում կազմակերպվում են ամենատարբեր միջոցառումներ: Ոստիկանության ստորաբաժանումներն առավոտից ուժեղացված ծառայություն են իրականացնում հասարակական ու ժամանցի վայրերում, այգիներում, հարակից տարածքներում: Վերահսկվում ու կարգավորվում է տրանսպորտի երթևեկությունը ծանրաբեռնված փողոցներում: […]

Ինչու Երևանում չի նշվում Աշխատավորի օրը. փոխքաղաքապետի պարզաբանումը /վիդեո/

‘’Սա պարզապես ավանդական ծրագիր է, միշտ էլ Երևանում քաղաքում մայիսի մեկը եղել է  և շատրվանների, և կենդանաբանական այգու բացման արարողության մեկնարկ և մյուս այգիներում կառուսելների բացման: Այս տարի, սակայն, արագացրել ենք ու ապրիլի 7-ին բոլոր շատրվանները սկսել են գործել’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արա, Սուքիասյանն, երբ այսօր կենդաբանական այգու բացմանը հետաքրքրվեցինք, թե ինչու […]

Թուրք կանայք քննադատել են Էրդողանի “ցավակցական ուղերձը”

Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան  ուղերձը քննադատել են “Հանրապետության կանանց կազմակերպությունը”, գրում է Ermenihaber.am-ը:  Կազմակերպության անդամները , նախագահ Ջանան Արըթմանի գլխավորությամբ, նամակ են հղել վարչապետին: Նրանք նամակում նշել են, որ “այդ ժամանակաշրջանում բռնագաղթը օրենքի սահմաններում էր” և պահանջել են Էրդողանից ներողություն խնդրել թուրք ազգից` իր “ցավակցական” ուղերձի համար: Հայտնում է թուրքական “Ulusalkanal” լրատվական կայքը: Ermenihaber.am

Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Մայիսի 1-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկի փողոցի թիվ 23 տան մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:

ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց ձյուդոյի ուսանողական առաջնություն

Մայիսի 1-ին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեց ձյուդոյի առաջնությունը: Այս մարզաձևում ուսանողական խաղերին ուժերը չափեցին 8 բուհերի 60  մարզիկներ։ Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ Հովհաննես Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ Ուսանողական մարզական խաղերի ծրագրում այս տարի առաջին անգամ են կազմակերպվում ձյուդոյի մրցումներ: Այնուհետև տեղեկացրեց. «Սրանք նախապատրաստական մրցումներ են, որոնց նպատակն է պատրաստվել մյուս տարի […]

Կանադայի լողափում մարդիկ վտանգի մեջ են. կետը կարող է պայթել /վիդեո/

Կանադայի Տրաուտ Ռիվեր քաղաքի լողափին է նետվել 25 մետրանոց հսկայական կետ, ինչը քաղաքի բնակիչներին սարսափի մեջ է պահում: Նախ արդեն սատկած կենդանու դին սարսափելի գարշահոտում է, բացի դա` կենդանու աղիներում կուտակված մեթան գազի ու ջերմության պատճառով այն կարող է ամեն վայրկյան պայթել, գրում է Вести.Ру-ն:  “Պայթյունը կարող է տեղի ունենալ, եթե ինչ որ մեկը հանկարծ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԱպրիլիՀունիսի