17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Կանադայի լողափում մարդիկ վտանգի մեջ են. կետը կարող է պայթել /վիդեո/

Կանադայի Տրաուտ Ռիվեր քաղաքի լողափին է նետվել 25 մետրանոց հսկայական կետ, ինչը քաղաքի բնակիչներին սարսափի մեջ է պահում: Նախ արդեն սատկած կենդանու դին սարսափելի գարշահոտում է, բացի դա` կենդանու աղիներում կուտակված մեթան գազի ու ջերմության պատճառով այն կարող է ամեն վայրկյան պայթել, գրում է Вести.Ру-ն: 

“Պայթյունը կարող է տեղի ունենալ, եթե ինչ որ մեկը հանկարծ որոշի կետի դին դանակով ծակել կամ որոշի թռվռալ դրա վրա”,- ասել է կանադացի բնապահպանը: 

600 մարդ բնակչություն ունեցող փոքրիկ քաղաքի համար կետի անսպասելի հայտնությունն իսկական անակնկալ է եղել, ընդ որում բավականին անհանգստացնող անակնկալ: Քաղաքի բնակիչներն արդեն դիմել են Կանադայի էկոլոգներին, սակայն վերջիններս դեռևս ոչ մի գործողություն չեն ձեռնարկել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ