Ինչու Երևանում չի նշվում Աշխատավորի օրը. փոխքաղաքապետի պարզաբանումը /վիդեո/
‘’Սա պարզապես ավանդական ծրագիր է, միշտ էլ Երևանում քաղաքում մայիսի մեկը եղել է և շատրվանների, և կենդանաբանական այգու բացման արարողության մեկնարկ և մյուս այգիներում կառուսելների բացման: Այս տարի, սակայն, արագացրել ենք ու ապրիլի 7-ին բոլոր շատրվանները սկսել են գործել’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արա, Սուքիասյանն, երբ այսօր կենդաբանական այգու բացմանը հետաքրքրվեցինք, թե ինչու Աշխատավորի օրվան նվիրված քաղաքապետարանը որևէ միջոցառում չի կազմակերպում: ‘’Ինչ վերաբերում է Աշխատանքի օրվան, յուրաքանչյուր աշխատավոր ընտանիք այս կամ այն կերպ իր մայորկան նշում է”,-հավելեց նա:
Վերջինս այս օրվա հետ կապված շքերթներ կամ այլ միջոցառումներ կազմակերպելու անհրաժեշտություն չի տեսնում: Հարցին` անհրաժեշտություն չի տեսնում, որովհետև աշխատավոր չկա, նա արձագանքեց. ‘’Ինչո՞ւ, աշխատավոր կա, բայց այն երբեմնի ոգին, որ դուք ուզում եք տեսնել, երևակայեք, որ չեք տեսնելու’’: Սա, փոխքաղաքապետի խոսքով, մի շարք երևույթներով է պայմանավորված: ‘’Առանձնապես գոհ չեն իրենց վարձատրությամբ, մի շարք մարդիկ աշխատանքի իրավունք, հնարավորություն ու կարողություն ունեն, բայց, ցավոք, գործազուրկ են, այսինքն` միշտ չէ, որ որևէ երևույթ կարելի է տոնակատարության վերածել, տոն սարքել, ճիշտ հաառակը` որևէ տոն, որևէ միջոցառում գալիս է խորհելու, մտորելու առիթ տալու և ևս մեկ անգամ ոլորտի նկատմամբ ուշադրություն սևեռելու’’:
Ինչ վերաբերում է տեսակետին, թե աշխատանք կա, սակայն մարդիկ ուղղակի չեն ցանկանում աշխատել, ապա Սուքիասյանը նկատեց. ‘’Անշուշտ, պարբերաբար ասվում է նման բան, բայց սա պայմանավորված է ամենայն հավանականությամբ աշխատավարձի ցածր լինելու խնդրով, որոշակիորեն արժանապատվության հետ կապված, նաև բարդույթներով` բարձրագույն կրթության հետ կապված:
Յյուրաքանչյուր անձն ինքն է որոշում` որքան է հարիր իրեն տվյալ մասնագիտությամբ աշխատանքի ացնելը’’:
Դիտեք նաև տեսանյութը: