12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանում նշվում է Աշխատանքի տոնը

Մայիսի 1-ը Հայաստանում նշվում է Աշխատանքի տոնը:  Աշխարհի այլ երկներում մայիսի 1-ը աշխատավորների միջազգային օրն է տոնվում:

  1886 թ. մայիսի 1-ին ամերիկացի բանվորները գործադուլ կազմակերպեցին` պահանջելով 8-ժամյա աշխատանքային օր: Գործադուլն ավարտվեց ոստիկանության հետ արյունալի բախումներով:

1889թ. II Ինտրենացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել` ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում,  Իտալիայում, ԱՄՆ-ում, Ներվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ մի շարք այլ երկրներում:

ԽՍՀՄ-ում մայիսի 1-ը երկար տարիներ պետական հիմնական տոներից էր: Հայաստանի անկախության առաջին տարիներին, Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք, տոնը չեղյալ համարվեց: 2005թ. Հայաստանի  կառավարության որոշմամբ վերականգնվեց Մայիսի 1-ը  եւ համարվեց ոչ աշխատանքային օր:

Henaran.am-ը շնորհավորում է բոլորին՝ Աշխատանքի տոնի կապակցությամբ: Թող որ բոլորը զբաղված լինեն եւ գործազուրկ բառն էլ Հայաստանում շատ չգործածվի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ