17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Միակ պետական պաշտոնյան Արթուր Բաղդասարյանն էր /վիդեո/

“Աշխատավորների շահերի պաշտպանություն” շարժման ղեկավար Կարեն Թումանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ միակ պետական պաշտոնյան, որ աջակցում էր շարժմանը դա Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանն էր:

Մասնավորապես, նա կողմ էր արհեստակցական միություններին, նույնիսկ Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության օրենսդրական նախաձեռնություններ են ներկայացրել:

Henaran.am-ի այն հարցին, թե այդ դեպքում ի՞նչու է խախտվում Արթուր Բաղդասարյանին պատկանող “Հայասի” գործարանի աշխատակիցների իրավունքը, որ ամիսներով աշխատավարձ չեն ստանում՝ Թումանյանն ասաց, որ դա քաղաքական պատվեր է: “Ի՞նչու հատկապես այս օրերին: Գործարանի տնօրենը տվել է այդ թեմայի պարզաբանումը եւ ես չեմ գտնում անդրադառնալ դրան որ  ակամայից չստանձնեմ  Արթուր Բաղդասարյանի փաստաբանի դերը”,-ասաց նա:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ ասաց, որ անկախ պարզաբանումներից աշխատողները միշտ ճիշտ են լինում:

Մանրամասները տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ